Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շատ հրապարակումներում թյուրիմացություն կար. Այս օրենքը համայնքի ղեկավարների կրթական ցենզին չի անդրադառնում. Վաչե Տերտերյան

Շատ հրապարակումներում թյուրիմացություն կար. Այս օրենքը համայնքի ղեկավարների կրթական ցենզին չի անդրադառնում. Վաչե Տերտերյան
Քաղաքականություն
13:01, 12 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, հրավիրվել է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողոի հերթական նիստը: Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում է Տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն: Օրենքի նախագիծը արդեն իսկ ընդունվել է ԱԺ-ում առաջին ընթերցմամբ:

Ինչպես նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, շատ հրապարակումներում թյուրիմացություն կար. «Գրում էին համայնքի ղեկավարների կրթական ցենզ. այս օրենքը բոլորովին դրան չի անդրադառնում: Դա լուծված է շատ վաղուց. համայնքի ղեկավարների՝ որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդկանց առջև կրթական պահանջ դրված չէ: Խոսքը վերաբերում է վարչական ղեկավարներին, որոնք բոլորը պետք է ունանային բարձրագույն կրթություն: Ես ինքս հակված եմ, որ բոլոր վարչական ղեկավարներն ունենան բարձրագույն կրթություն, և դա տրամաբանական է: Այլ բան է, թե դա ինչքան է հնարավոր»: