Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ ժողովուրդը բարձր վերաբերմունք ունի. Եղեգնաձորում ՔՊ թեկնածու armtimes.com

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ ժողովուրդը բարձր վերաբերմունք ունի. Եղեգնաձորում ՔՊ թեկնածու armtimes.com
Քաղաքականություն / Հայաստան
17:22, 23 ноябрь 2021
Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Վայոց ձորի Եղեգնաձոր խոշորացված համայնքում նույնպես սպասվում են ՏԻՄ ընտրություններ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս համայնքում առաջադրել է համայնքի նորանշանակ ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանի թեկնածությունը:

Ներսիսյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորև.

- Պարոն Ներսիսյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեց առաջադրել Ձեր թեկնածությունը:

- Երկու տարի աշխատել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի պատասխանատու: Բոլորն իրենց վստահությունն են հայտնել, որ ես լինեմ առաջին համարը ցուցակում: Սա մեծ պատասխանատվություն է: Ես ուզում եմ, որ մեր համայնքը նույնպես զարգանա:

- Դուք վերջերս եք նշանակվել համայնքապետի պաշտոնակատար: Ի՞նչ եք հասցրել անել այս ընթացքում և ընտրվելու դեպքում ի՞նչ ծրագրեր ունեք:

- Ես հասցրել եմ մանկապարտեզի ջեռուցման հարցը լուծել, ճանապարհները բարեկարգել: Խնդիրները շատ մեծ են, պետք է հասցնենք լուծել բոլոր հարցերը: Թափառող շների համար կառուցելու ենք հավաքատեղի և իրականացնելու ենք ստերջացման ծրագիր: Պատմամշակութային հուշարձանների բազմազանությունը հաշվի առնելով՝ նպաստավոր պայմաններ ստեղծենք զբոսաշրջության համար, բարելավելու ենք Սպիտակավոր Սուրբ Խաչ եկեղեցիները, Պռոշամբերի և Գլաձորի համալսարանի ենթակառուցվածքները: Նախատեսում ենք գյուղմթերքի և տոնավաճառի կետեր կառուցել: Կատարելու ենք ներհամայնքային և մայթերի բարեկարգում, որոնք շատ անմխիթար վիճակում են գտնվում:

- Բնակչությունը հիմնականում ի՞նչ խնդիրներ է բարձրաձայնում քարոզարշավի շրջանակներում Ձեզ հետ զրուցելիս:
- Ամենակարևոր և մարդկանց հուզող հարցը թափառող շների հարցն է: Քաղաքացիներն ասում են՝ հանենք համայնքից դուրս շներին, դա մեծ անհանգստությունն է, բայց խնդիր չէ: Լուսավորության, ջրագծերի փոփոխության, ոռոգման ջրի և այլ խնդիրներ կան: 

- Կո՞ղմ էիք համայնքների խոշորացման ծրագրին: Ինչ եք կարծում՝ այն կդյուրացնի համայնքապետի աշխատանքը, թե՞ ավելի կբարդացնի:

- Ես ինքս կողմ եմ, բնակչությունն էլ է կողմ, այն հեշտացնելու է մեր աշխատանքը: Խոշորացումը նաև նպաստում է բյուջեի մեծացմանը: Այդ դեպքում կարող ենք սուբվենցիոն ծրագրերից օգտվել և համայնքում մեծ խնդիրներին լուծում տալ:
 
- Ինչպե՞ս եք գնահատում հասարակության վերաբերմունքն առաջիկայում սպասվող ընտրություններին:

- Այդքան էլ լավ տրամադրված չեն. ոչ թե կուսակցության հետ խնդիր կա, այլ ասում են՝ ինչ ընտրություն, սահմանների հարց կա: Մենք ասում ենք՝ երբեք պետք չէ հիասթափվել: Կառավարությունն սահմանների հետ կապված ամեն ինչ անում է: Պետք է միասնական լինել, որ ճգնաժամից դուրս գանք, պետք է համախմբվենք, որ ցանկացած խնդրի դիմակայենք: Ինձ դիմում են շատ, ասում են՝ ինչ է լինելու, ես վստահեցնում եմ՝ ամեն ինչ լավ է լինելու:

Շարունակությունը՝ այստեղ