Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Էստոնիայի դեսպանի հետ քնննարկել է համագործակցության հեռանկարները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Էստոնիայի դեսպանի հետ քնննարկել է համագործակցության հեռանկարները
Քաղաքականություն
21:24, 13 декабрь 2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին։

Ընդգծելով հայ-էստոնական հարաբերությունների կարևորությունը՝ Նարեկ Մկրտչյանն էական է համարել համագործակցության ուղղությունների զարգացումը նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում։ Նախարարն անդրադարձել է նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարևորությանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ինքնադրսևորման գործում, ներկայացրել Միասնական սոցիալական ծառայության գործունությանն ու ինտեգրված տեղեկատվական համակարգի ներդրմանն առնչվող մանրամասներ։

Այս համատեքստում քննարկվել է էստոնական փորձի ուսումնասիրությունը, նախարարության ենթակայությամբ գործող Նորք տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցության տարբերակները։

Ռինա Կալյուրանդը, շնորհակալություն հայտնելով նախարարության կողմից իրականացվող աշխատանքների ամփոփ ներկայացման համար, նշել է, որ պատրաստակամ են կիսվել թվային ոլորտում ունեցած իրենց փորձով։

Դեսպանը շեշտել է, որ Հայաստանում համագործակցության հնարավորությունները շատ են, և տարբեր գերատեսչություններ այցերը հնարավորություն են՝ քարտեզագրելու առաջիկա անելիքները։