Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մակրոնն ու Պուտինը ԼՂ խնդրի կարգավորման շուրջ մտքերի փոխանակելիս գոհունակությամբ են արտահայտվել իրավիճակի կայունացման կապակցությամբ

Մակրոնն ու Պուտինը ԼՂ խնդրի կարգավորման շուրջ մտքերի փոխանակելիս գոհունակությամբ են արտահայտվել իրավիճակի  կայունացման կապակցությամբ
Քաղաքականություն
20:44, 21 декабрь 2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ. հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է արտահայտվել իրավիճակի  կայունացման և խաղաղ կյանքի հաստատման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ տարվող ջանքերի կապակցությամբ։ Նշվել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան գործում են այդ հարցերի շուրջ և ապագայում մտադիր են գործել սինքրոն:

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա առթիվ, երկրների ղեկավարները նաև բարեմաղթանքներ են փոխանակել Սուրբ Ծննդյան և Ամանորի տոներին ընդառաջ։