Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերով Հայաստանի բանագնացին վարկաբեկելը ձեռնտու է միայն Թուրքիային․ Էդմոն Մարուքյան

Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերով Հայաստանի բանագնացին վարկաբեկելը ձեռնտու է միայն Թուրքիային․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
11:07, 18 январь 2022
«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր ֆեյբուքյան էջում գրել է․

Կարող եք ուսումնասիրել թուրքական մամուլը կամ թուրքական ընդդիմության կիրառած բառապաշարն իրեց նշանակած հատուկ ներկայացուցչի մասին: Միայն հարգանք ու աջակցություն կտեսնեք իրենց պետությունը ներկայացնող գործչի նկատմամբ: Ի՞նչ է, կարո՞ղ է Թուրքիայի նախագահ Էրդողանը ներքաղաքական հակառակորդներ ու ընդդիմադիրներ չունի։ Բայց նրանք բոլորը պետական մտածողություն ունեն, պետությունը ներկայացնողին կարողանում են ներքաղաքական կյանքից զատ դիտարկել և ոչ թե ամեն առիթով վարկաբեկեն իրենց իսկ ներկայացուցչին և դրանով օգնեն մեզ կամ այլոց: 

Հայաստանի ներսում ամբողջովին հակառակ պատկերն է. այստեղ պետությունն ու իշխանությունն այդպես էլ ընդդիմության աչքում չեն տարանջատվում: Հիմա որ մեր պառլամենտում կամ մամուլում ամեն ինչ անում են, որ վարկաբեկեն մեր պետության ներկայացուցչին, ի՞նչ կարծիքի եք` դրանից ո՞վ է շահում. մի անգամ ասել եմ ու կրկնում եմ` միայն Թուրքիան:

Հայաստանի` Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերով բանագնացին վարկաբեկելը ձեռնտու է միայն Թուրքիային:

Անձնական և քաղաքական ճաշակը մի կողմ դրեք, երբ պետության հարցն է։ «Հայաստանը` ամեն ինչից վեր» սկզբունքը սա է պահանջում: