Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չարախնդալը, վարկաբեկելը, դերակատարումը ցածրացնելը և բանագնացին խանգարելը ձեռնտու կլինի միայն Թուրքիային․ Էդմոն Մարուքյանը՝ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի մասին

Չարախնդալը, վարկաբեկելը, դերակատարումը ցածրացնելը  և բանագնացին խանգարելը ձեռնտու կլինի միայն Թուրքիային․ Էդմոն Մարուքյանը՝ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի մասին
Միջազգային
20:13, 19 декабрь 2021
Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: 

Բանագնացն արդեն նշանակվել է և պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության շահերը:

Հետևաբար` չարախնդալ, վարկաբեկել, ցածրացնել դերակատարումը և բանագնացին խանգարել ամեն գնով ձեռնտու կլինի միայն Թուրքիային: 

Ռուբեն Ռունինյանը պետք է խորհրդակցի թեմայի լավագույն և փորձառու մասնագետների հետ և երկիրը պատշաճ ներկայացնի: 
Ձախողելու իրավունք ուղղակի չունենք: