Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում այսօր մեկնարկում են լայնամասշտաբ զորավարժություններ․ մեր ունեցած դիվանագիտական բոլոր խողովակներով փոխանցել ենք այս տեղեկությունը․ Մարուքյան

Ադրբեջանում այսօր մեկնարկում են լայնամասշտաբ զորավարժություններ․ մեր ունեցած դիվանագիտական բոլոր խողովակներով փոխանցել ենք այս տեղեկությունը․ Մարուքյան
Միջազգային
12:43, 16 май 2021
Հայաստանի սահմաններին լարված ճգնաժամային իրադրության պայմաններում, Ադրբեջանում այսօր մեկնարկում է լայնամասշտաբ զորավարժություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և ավելացրել․

«Մեր ունեցած դիվանագիտական բոլոր խողովակներով փոխանցել ենք նաև այս տեղեկությունը՝ որպես թշնամու սադրանքների շարունակություն և տարածաշրջանի խաղաղության ու կայունության սպառնալիք»։