Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին

Քաղաքականություն
Ելնելով իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 7-րդ կետով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 31-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի գլխավորությամբ:
Համաձայն հրամանագրի՝ հանձնաժողովին հանձնարարվել է եռամսյա ժամկետում Նախագահին ներկայացնել Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: