Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որևէ կերպ չեն մասնակցի ՀՀ նախագահի ընտրությանը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որևէ կերպ չեն մասնակցի ՀՀ նախագահի ընտրությանը
Քաղաքականություն
13:28, 04 февраль 2022
Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել Հանրապետության նախագահի ընտրությանը չմասնակցելու որոշման մասին։ 
 
Միաժամանակ նշվում է, որ ավելի վաղ քննարկել էին թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը:
 
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:
 
ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին: