Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեսպան Ներսեսյանը հյուրընկալել է Օքսֆորդի համալսարանի ուսանողներին

Դեսպան Ներսեսյանը հյուրընկալել է Օքսֆորդի համալսարանի ուսանողներին
Քաղաքականություն
22:22, 14 февраль 2022
 Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Օքսֆորդի համալսարանի դիվանագիտական բաժնի (Foundations of Diplomacy Course) ուսանողներին՝ պրոֆեսոր եւ նախկին ՄԹ դեսպան Ջոն Բեյերի (John Beyer) ղեկավարությամբ։

ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ՀՀ-ՄԹ փոխգործակցության զարգացման իր տեսլականը, ԼՂ հիմնահարցի պատմությունը եւ 2020թ․ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ագրեսիայից հետո Արցախի շուրջ ձեւավորված ներկա իրավիճակը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։

Դեսպանը նաեւ պատասխանել է ուսանողների մի շարք հարցերի, որոնք վերաբերվում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տնտեսական ներուժին եւ Միացյալ Թագավորության հետ հարաբերություններին։