Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիներն այսօր կրկին խոչընդոտել են Խրամորթի գյուղացիների աշխատանքը

Ադրբեջանցիներն այսօր կրկին խոչընդոտել են Խրամորթի գյուղացիների աշխատանքը
Քաղաքականություն / Հասարակություն
21:42, 16 февраль 2022
Ադրբեջանի զինծառայողները երեկ կրակել են Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Խնապատի բնակիչների և տրակտորի ուղղությամբ, վնասել մեքենայի անվադողը:

Գյուղացիները միջադեպի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահներին, նրանք կապ են հաստատել ադրբեջանական կողմի հետ, ապա ասել, որ Արցախի բնակիչները կարող են շարունակել աշխատանքը, սակայն ադրբեջանցիներն այսօր կրկին խոչընդոտել են գյուղացիների աշխատանքը:

Ապրես Մինասյան, Արցախի Խնապատ համայնքի բնակիչ - Մեր գործը սա է, որ սա չանենք, պարապ մնանք, ո՞վ է բերելու, մեզ պահի: Դրա համար տարբերակ չկա, պետք է աշխատենք, վար անենք, թեև 2,5 կիլոմետր է հեռու դրանցից: