Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյուղի բնակիչները անհանգստացած են․ ի՞նչ է պատմում Խաչիկ գյուղի տրակտորիստը, որի վրա երեկ կրակել էին

Գյուղի բնակիչները անհանգստացած են․ ի՞նչ է պատմում Խաչիկ գյուղի տրակտորիստը, որի վրա երեկ կրակել էին
Հասարակություն
14:24, 10 ноябрь 2021
«Ասում են կարող ա էլ չկարողանանք իջնենք, արտերում գործ անենք։ Գյուղի բնակիչները անհանգստացած են», – Factor TV-ի հետ զրույցում այսօր ասաց Խաչիկ գյուղի տրակտորիստը, որի վրա երեկ կրակել էին ադրբեջանական դիրքերից։

Թաթուլ Ասատրյանը ուրիշի արտում, իր տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել, երբ կրակոցի հետևանքով կոտրվել է տրակտորի ապակին։ Կրակոցի ձայները չի լսել, ապակու վնասվելուց է միայն հասկացել, որ կրակոց էր և արագ հեռացել է տարածքից։

«Վերջին 20 տարում էդպիսի բան չէր եղել, մենք միշտ հանգիստ աշխատել ենք արտերում, իսկ հիմա չգիտենք ինչ է լինելու», – ասաց Թաթուլ Ասատրյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ադրբեջանական դիրքերից կրակել էին Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստի վրա։