Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղի երկու բնակիչ հայտնվել է ադրբեջանական տարածքում, բանակցություններիվ հետո նրանք ազատ են արձակվել․ ՊՆ

Տեղի երկու բնակիչ հայտնվել է ադրբեջանական տարածքում, բանակցություններիվ հետո նրանք ազատ են արձակվել․ ՊՆ
Հասարակություն
10:11, 13 июнь 2021
Հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում: Միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է: