Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջո Բայդենը թարմացված տեղեկություն կներկայացնի Ուկրաինայի շուրջ ճգնաժամի վերաբերյալ

Ջո Բայդենը թարմացված տեղեկություն կներկայացնի Ուկրաինայի շուրջ ճգնաժամի վերաբերյալ
Քաղաքականություն
22:23, 18 февраль 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 18-ին թարմացված տեղեկություն կներկայացնի Ուկրաինայի շուրջ ճգնաժամի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի«-ն, նման հայտարարություն է տարածել Սպիտակ տունը:

«Նախագահը թարմացված տեղեկատվություն կներկայացնի Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի զորքի ավելացման մասին», - նշված է ԱՄՆ նախագահի գրաֆիկում:

Նշվում է, որ հայտարարությանը կնախորդի Բայդենի հեռախոսազրույցը ԱՄՆ-ի դաշնակից երկրների ղեկավարների հետ, որը նույնպես նվիրված կլինի Ուկրաինայի խնդրին: