Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական ԶՈՒ-ն գրավել է Կիևից 25 կմ հեռավորության վրա գտնվող «Անտոնով» օդանավակայանը

Ռուսական ԶՈՒ-ն գրավել է Կիևից 25 կմ հեռավորության վրա գտնվող «Անտոնով» օդանավակայանը
Քաղաքականություն / Աշխարհ
22:36, 24 февраль 2022

CNN-ի թղթակից Նատաշա Բերտրանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ ռուսական զինված ուժերը գրավել են «Անտոնով» օդանավակայանը. գրում է mignews.ua-ն:

«Անտոնով» օդանավակայանը բեռնափոխադրող միջազգային  օդանավակայան է, որը գտնվում է Կիևից 25 կիլոմետր հեռավորության վրա:


Այլ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմը հաստատել է ռուսական ուժերի կողմից «Անտոնով» օդանավակայանի գրավման լուրը։  


Թարգմանություն՝ Անահիտ Խաչատրյանի