Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս-ուկրաինական պատերազմ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Ռուս-ուկրաինական պատերազմ. ԹԱՐՄԱՑՎՈՂ
Քաղաքականություն / Աշխարհ
18:15, 28 февраль 2022

01.03.2022թ.

00:01

Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը, Մարտի 1-ի փաստերն աղավաղող ֆիլմի ռեժիսոր Ռոման Բաբայանը, Ռուստամ Մուրադովը և այլք՝ ԵՄ-ի նոր պատժացուցակում 


23:30

Վաղվանից Կիևում արգելված է ալկոհոլային խմիչքների վաճառքը


22:46

ԵՄ-ի դռները բաց են, սակայն հնարավոր չէ մի քանի ամսում մուտք գործել. Գերմանիայի ԱԳ նախարարը՝ Ուկրաինայի անդամակցության մասին 


22:40

Անցակետեր, որոնցով կարելի է հատել Ուկրաինայի սահմանը


22:33

Պուտինը հրամանագիր է ստորագրել Արևմուտքի պատժամիջոցների պատճառով տնտեսության մեջ հատուկ միջոցներ կիրառելու մասին 


21:55

Չպայթած արկ Խարկովի բնակարաններից մեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ


21:39

Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի և Զելենսկիի հետ 


21:09

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին՝ բանակցությունների արդյունքների մասին


20:53

Պատվիրակությունները գնում են խորհրդակցության. մանրամասներ՝ ռուս- ուկրաինական բանակցություններից 


20:38

Ուկրաինան դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան 


20:23:

Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու դիմումը


19:47

Հանուն ուկրաինացի փախստականների. ԵՄ-ն պատմության մեջ առաջին անգամ պաշտպանության հրահանգներ է ակտիվացնում


18:13

Ռուսաստանն ու Ուկրաինան առաջին բանակցություններն են վարում. Ովքե՞ր էին պատվիրակության կազմում 

18:06

Ռուսաստանը փակել է իր օդային տարածքը 36 պետությունների ավիաընկերությունների համար 

18:03

Ուկրաինական պատվիրակությունը բանակցություններում պահանջում է դուրս բերել ռուսական բոլոր զորքերը, այդ թվում՝ Ղրիմից և Դոնբասից 

16:52

Ռմբակոծությունից հրկիզվել է Ուկրաինայի Վոլնովախա քաղաքի հայ համայնքի ղեկավարի տունը 

16:49

«Մենք հիմա իրար հետ խոսում ենք, դրսում ինչ-որ բան թռչում է, թե ո՞ւր կընկնի՝ պարզ չի, իսկ բանակցությունից սպասելիք չկա, որևէ կողմ զիջման չի գնում». Խարկովի հայ բնակիչ 

16:43

Շմիգալ․ Ուկրաինան հատուկ ընթացակարգով ԵՄ-ին անդամակցելու դիմում է ներկայացնում 

15:26

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կողմ է քվեարկել Ուկրաինայի իրավիճակի քննարկմանը

15:12

Զելենսկին կոչ է անում ԵՄ-ին՝ Ուկրաինային անհապաղ կարգով ընդգրկել դաշինքում

15:03

Ռուսական զորքերը հրթիռային և ավիացիոն հարվածներ են հասցրել Ուկրաինային հիմնականում Բելառուսի օդային տարածքից. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ 

14:44

Պեսկովը՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

14:30

Ռազմական բախումների մեկնարկից ի վեր 16 ուկրաինացի երեխա է զոհվել, 45-ը՝ վիրավորում ստացել. Զելենսկի

14:19

Մեզանից յուրաքանչյուրը մարտիկ է․ Վլադիմիր Զելենսկի 

13:05

Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Գոմել` Ռուսաստանի հետ բանակցելու 

13:04

Ռուսական պատվիրակության Ժնև հասնելու շուրջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 2 անգամ բանակցել է ԵՄ ղեկավարության հետ 

12:54

G7 երկրները հայտարարել են, որ ՌԴ-ն պատասխանատվություն է կրելու Ուկրաինային հասցված ցանկացած վնասի համար 

12:52

Ուկրաինայի հարցով կգումարվի Թուրքիա կառավարության հատուկ նիստ

12:49

Մեծաքանակ ռուսական ուժեր մոտ 65 կմ հեռավորությունից շարժվում են դեպի Կիև․ Maxar

12:22

Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստ կգումարվիՈւկրաինայի հարցով 

11:24

ՌԴ պաշտպանության նախարարությունը կոչով դիմել է Կիևի բնակիչներին

11:08

ԱՄՆ-ի, Կանադայի և ԵՄ-ի առաջնորդները կքննարկենՈւկրաինայի շուրջ իրավիճակը 

11:05

Մոսկվայի կենտրոնը փակել են արգելապատնեշներով 

11:00

Կիևի բնակիչներն արդեն կարող են դուրս գալ փողոց, մետրոն և մթերային խանութները կսկսեն աշխատել 

10:56

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն արձագանքում են Պուտինի սպառնալից հայտարարությանը 

10:49

Ռուսական զորքերը գրավել են Բերդյանսկը. Ուկրաինայի նախագահի գրասենյակ 

10:48

Ռուբլու փոխարժեքը կտրուկ գահավիժում է. բանկերում այն փոխանցվում է աննախադեպ նվազագույն աժեքով 

10:37

Մարիա Զախարովա. «Ռուսաստանը պատրաստ է բանակցության» 

10:34

Զելենսկին՝ Ջոնսոնին. «Հաջորդ 24 ժամը որոշիչ է լինելու Ուկրաինայի համար» 

28.02.22

21:45

Որոշում է կայացվել Ռուսաստանն անջատել SWIFT համակարգից. Կուլեբա 

20:28

«Դա մեզ կապիտուլացնելու փորձ էր»․ ուկրաինական կողմը հայտնել է բանակցություններից հրաժարվելու պատճառը 

19:10

Կիևը Կարմիր խաչին խնդրում է տարհանել զոհված ռուսաստանցի զինվորների մարմինները 

17:23

Ռուսական ուժերը վերսկսել են առաջխաղացումը Ուկրաինայում. Պեսկով

16:25

Անհրաժեշտ է որոշում կայացնելԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ. Զելենսկի 

16:10

Չեխիան 8,7 մլն դոլարի զենք կուղարկի Ուկրաինա 

14:39

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը զոհերի նոր թիվ է հայտնել․ նրանց մեջ նաև երեխաներ կան


14:08

Ռոսկոսմոսը դադարեցնում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ 


13:50

Մենք որոշել ենք Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրել եւ մատակարարել զինտեխնիկա․ Մակրոն 


13:21

Ուկրաինայում պատերազմը երկար կտևի, պետք է պատրաստվենք․ Մակրոն


13:05

Կանադան կոշտ պատժամիջոցներ կսահմանի նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ մյուս նախարարների դեմ․ Կանադայի վարչապետ 


12:42

Մեր գործընկերների ուղարկած զենքերն ու տեխնիկան Ուկրաինայի ճանապարհին են. Զելենսկի


12:20

Ես այստեղ եմ, ոչ մի զենք ցած չենք դնելու և պաշտպանելու ենք մեր պետությունը. Զելենսկի


12:09

Կիևի բնակելի բարձրահարկի վրա հրթիռ է ընկել


12:04

Ռուսաստանի ԶՈՒ-ն խոցել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 821 օբյեկտ. ՌԴ ՊՆ 


12:02

Ռուսաստանի զինված ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Մելիտոպոլ քաղաքի վրա. ՌԴ ՊՆ


11:48

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և Լավրովի դեմ 



11:35

Ռուսաստանը վետո է դրել Ուկրաինայի հարցով ՄԱԿ ԱԽ բանաձևի վրա


11:23

Կիևը պիտի ճանաչի Ղրիմը որպես ՌԴ տարածք և հրաժարվի ՆԱՏՕ-ից 


26.02.2022

11:00

Կիևի կենտրոնում կրակոցների ձայներ են լսվում, ընթանում են փողոցային մարտեր 

23:00

Ռուսաստանում Ֆեյսբուքի հասանելիությունը մասնակի կսահմանափակվի


22:46

ԵՀՄ-ն արգելել է Ռուսաստանին մասնակցել 2022-ի «Եվրատեսիլ» մրցույթին


22:08

Բոլորս այստեղ ենք և պաշտպանում ենք մեր անկախությունը. Զելենսկին Կիևից տեսաուղերձ է հրապարակել 


20:30

Ռուսաստանը հեռացվել է Եվրոպայի խորհրդից 

20:21

«Ռուսաստանի ԶՈՒ-ն շարունակում է առաջադրանքների կատարումը Կիևի և այլ քաղաքների շրջանում». ՌԴ ՊՆ-ն ամփոփել է Ուկրաինայի վրա գրոհի 2-րդ օրը 


19:04

Վերցրեք իշխանությունը ձեր ձեռքը. մենք ձեզ հետ ավելի հեշտ կպայմանավորվենք. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուկրաինական զինվորականությանը

«Վերցրեք իշխանությունը ձեր ձեռքը։ Մենք ձեզ հետ ավելի հեշտ կպայմանավորվենք, քան թմրամոլների և նեոնացիստների այս խմբակի, որը տեղավորվել է Ուկրաինայում և ողջ ժողովրդին վերցրել է պատանդ»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` դիմելով ուկրաինական զինվորականությանը։

18։51

Կիևում գիշերվանից թե օդային հարվածներ են, թե ցամաքային՝ ծանր հրետանիներով, շատերը մետրոյի կայարաններում են գիշերել. Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ 

Նյութն՝ այստեղ։

18:12

Ռուսաստանը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցություններ վարելու համար. Պեսկով 

Ռուսաստանը պատրաստ է իր պատվիրակությունն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ինչպես հայտնի է, այսօր Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին: Սկզբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ գործողության նպատակն է օգնել Լուգանսկին և Դոնեցկին, այդ թվում՝ ապառազմականացման և ապաազգայնացման միջոցով: Եվ դա, ըստ էության, չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչն է»,- ասել է Պեսկովը։


18:06

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին


Ռուսական օդադեսանտային զորքերը վայրէջք են կատարել Գոստոմելի օդանավակայանում՝ արևմուտքից արգելափակելով Կիև քաղաքը։ Այս մասին, ռուսական tvzvezda.ru կայքի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ Կիևի Շևչենկոյի հրապարակում տեղակայված են «Գրադ» տեսակի մի քանի հրթիռներ՝ Գոստոմելի օդանավակայանին հարվածելու համար»,- ասել է նա։
Դիմելով Ուկրաինայի քաղաքացիներին՝ Կոնաշենկովն ասել է, որ Ուկրաինայի ղեկավարությունն օգտագործում է նույն մեթոդները, ինչ ահաբեկիչները և ցանկանում է խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործել։ Նա ընդգծել է, որ ռուսական զինուժը ոչ մի հարված չի հասցնի Ուկրաինայի մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։

17:53

Քաղաքը մտել է պաշտպանական փուլ. Կիևի քաղաքապետ 

Նյութն՝ այստեղ։

17:45

ՌԴ զորքերը Կիևը արգելափակել են արևմուտքից. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության օդադեսանտային հիմնական ուժերը միավորվել են Գոմելում տեղակայված ռուսական դեսանտային ուժերի հետ` ապահովելով Կիևի արգելափակումն արևմուտքից: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

17:45

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հարվածել են Ռուսաստանի ավիաբազային 

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հարվածել են ՌԴ Ռոստովի մարզում Միլերովոյում գտնվող ռազմական օդանավակայանին։ Ոչնչացվել են Су-30СМ և մի քանի միավոր այլ ավիատեխնիկա։ Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հաստատել է հարվածը, տեղեկացնում են ուկրաինական զլմ-ները։ Ռուսական ալմ-ները նույնպես հայտնել են Ռոստովի ավիաբազային հարվածի մասին։

17։32

Կիևի բնակիչներին խնդրում են անհապաղ ապաստարան գնալ 

Նյութն՝ այստեղ։

17։26

Ուկրաինայում ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան․ ՀՀ ԱԳՆ

Նյութն՝ այստեղ։

17:21

ՌԴ ՊՆ-ն հայտնում է «Գոստոմել» օդանավակայանը գրավելու և «200 ազգայնականների» սպանության մասին

Նյութն՝ այստեղ։

17:20

Զելենսկին պետք է ներողություն խնդրի Պուտինից․ Ռամզան Քադիրով 


Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ խորհուրդ կտար Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որպեսզի նա որքան կարող է շուտ զանգահարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ներողություն խնդրի նրանից։ Ավելի վաղ, Քադիրովը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին, Գրոզնիում հավաքել էր Չեչնիայի ուժայիններից 10 հազար մարդու։ «Օգտվելով առիթից, ուզում եմ խորհուրդ տալ դեռեւս գործող նախագահ Զելենսկուն, քանի դեռ չի դարձել Ուկրաինայի նախկին նախագահ, որպեսզի հնարավորինս արագ զանգահարի մեր նախագահին եւ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին եւ ներողություն խնդրի»,- ասել է Քադիրովը ուժայինների հետ հանդիպման ժամանակ։

16:55

Ուկրաինացի զինվորականները ռմբակոծել ու շարքից հանել են ռուսական ռազմական տեխնիկայի շարասյունը 

Ուկրաինացի զինվորականները ռմբակոծել ու շարքից հանել են ռուսական ռազմական տեխնիկայի շարասյունը, որը շարժվում էր Ղրիմից։ Այս մասին հայտնում է Ունիանը։


16:54

Լավրով․ Զելենսկին Մոսկվայի հետ քննարկումների հնարավորությունը կորցրել է 


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվայի հետ տարածաշրջանային անվտանգությունը քննարկելու «բոլոր հնարավորությունները կորցրել է»։

Այսօր կայացած ասուլիսում Լավրովը պնդել է, որ Զելենսկին «ստում է» Մոսկվայի հետ բանակցություններ վարելու իր պատրաստակամության մասին:

Նա հավելել է, որ Մոսկվան Ուկրաինայի հետ բանակցություններ կվարի միայն երբ Ուկրաինան դադարեցնի ռազմական դիմադրությունը ռուսական բանակին։ «Մենք պատրաստ ենք բանակցություններ վարել, հենց Ուկրաինայի զինված ուժերը հետևեն մեր նախագահի կոչին և դադարեցնեն իրենց դիմադրությունն ու հրաժարվեն զենքերից», - ասել է Լավրովը։

Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե «ոչ ոք չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան»՝ կրկնելով նախագահ Վլադիմիր Պուտինի այն պնդումը, որ Ուկրաինա ռազմական ներխուժման նպատակն այդ երկրի «ապառազմականացումն» է և այն «նացիստական տարրերից մաքրելը»։

Պուտինն ավելի վաղ չհիմնավորված մեղադրանքներ է հնչեցրել Ուկրաինայի կառավարության հասցեին՝ պնդելով, որ այն «նեոնացիստական» ռեժիմ է, որը ձգտում է միջուկային զենք ունենալ։


16:50

Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը Կիևում խոցել է սեփական կործանիչը


Կիևի վրա գիշերը կրակի հայտնվելն Ուկրաինայի զինված ուժերի սխալն էր, որոնք խոցեցին սեփական Սու-27-ը, «Ռիա Նովոստի»-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրը։
«Անցած գիշեր Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Սու-27 կործանիչը օդային պարեկային առաջադրանքներ է կատարել Կիևի վրա: Սխալմամբ Կիևի մերձակայքում տեղակայված ուկրաինական հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերից մեկի կողմից ճանաչվել է որպես թիրախ և կանոնավոր հարձակվել դրա վրա»,- տեղեկացրել է աղբյուրը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր քաղաքի բնակելի թաղամասերի ենթադրյալ ռմբակոծության մասին:

16:47

Շվեդիան Ուկրաինային ռազմատեխնիկական և հումանիտար օգնություն է տրամադրում․ Զելինսկի 

Շվեդիան Ուկրաինային ռազմատեխնիկական և հումանիտար օգնություն է տրամադրում։  Շնորհակալություն Շվեդիայի վարչապետին արդյունավետ աջակցության համար: Միասին մենք կառուցում ենք հակապուտինյան կոալիցիա։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսիկին գրել է իր Twitter-ում։

16:37

Լուգանսկում երեկվա համեմատ այսօր շատ հանգիստ է, երեկ 50-ից ավելի զոհ է եղել. Լուգանսկի հայ համայնքի ղեկավար

«Լուգանսկում երեկվա համեմատ այսօր շատ հանգիստ է, միայն կրակոցների ձայներ են լսվում: Այստեղ ապրող հայ ընտանիքների քսան տոկոսը, մեծ մասը՝ կանայք և երեխաներ, դուրս են եկել և հիմնականում բնակվում են սահմանին մոտակա Ռուսաստանի քաղաքներում՝ իրենց բարեկամների տներում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Լուգանսկի հայ համայնքի ղեկավար Վարդան Հայրապետյանը:  
Նրա խոսքով՝ Լուգանսկի սահմանագիծ գոտում ավերածություններ կան, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների. «Երեկ ռազմական գործողությունների ժամանակ Լուգանսկի կողմից զոհեր են եղել, այդ թվում՝ քաղաքացիական անձինք են վիրավորվել ու զոհվել: Երեկվա դրությամբ հիսունից ավելի զինծառայող է զոհվել: Այսօր էլ եմ զանգել հիվանդանոց, վիրավորներ կան»:   
Վարդան Հայրապետյանը նշեց, որ զինծառայողների մեջ նաև հայեր կան, մի քանի հոգի էլ, ռազմական դրությամբ պայմանավորված, կամավորագրվել և մասնակցում են ռազմական գործողություններին: «Հիմա հավաք է գնում, մենք էլ այս երկրի քաղաքացի ենք և պետք է մեր պարտականությունները կատարենք»,- ասաց նա:

Լուգանսկի հայ համայնքի ղեկավարն ընդգծեց, որ այս պահի դրությամբ մոտ երեք հազար հայ ընտանիք է ապրում Լուգանսկում: «Կապի մեջ եմ իրենց հետ՝ Հայաստան գալու ցանկություն չունեն, չեն էլ կարող դուրս գալ, որովհետև տասնութից մինչև հինսունհինգ տարեկան Լուգանսկի բնակիչ տղամարդիկ իրավունք չունեն դուրս գալու»,- ասաց Վարդան Հայրապետյանն ու հավելեց, որ  Լուգանսկում բաց են միայն սուպերմարկետներն ու բենզալցակայանները:  

Նշենք, որ երեկ վաղ առավոտյան Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայի դեմ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում ընդգծեց, որ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարներն են իրեն պաշտպանության խնդրանքով դիմել, և հատուկ ռազմական գործողությունների նպատակը այնտեղ ապրող՝ տարիներ շարունակ հալածանքի ենթարկված ժողովրդին, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիներին, պաշտպանելն է:


15:46

«Զմեինի կղզին մերն է». ՆԳՆ-ն ներկայացրել է Սև ծովում տիրող իրավիճակը 


«Զմեինի կղզին Ուկրաինայի վերահսկողության տակ է: Սահմանապահները շարունակում են պահպանել Ուկրաինայի սահմանները Սև ծովում»,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն:
«Երկու անհայտ նավ մոտեցել են «Զմեինի կղզուն», կրակել են նավամատույցի վրա, ուկրաինացի սահմանապահներից պահանջել են հանձնվել, սակայն ժամկետները չեն որոշել։ Դրանից հետո նրանք հեռացել են կղզուց։ Այս պահի դրությամբ Օձի կղզին մերն է»,- ասել է Դենիսենկոն։
Միաժամանակ նա մատնանշել է, որ սահմանապահները շարունակում են պահպանել Ուկրաինայի սահմանները Սև ծովում։

15:27

Մարիուպոլում գործում են դիվերսիոն խմբեր. մեկ դիվերսանտ ձերբակալվել է. Մարիուպոլի քաղաքապետ 

«Մարիուպոլում դիվերսիոն խմբեր են աշխատում:  Դիվերսանտներից մեկը ձերբակալվել է»,- այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն՝ հայտնելով զինվորականների տեղեկությունը։
Դիվերսանտը գծանշումներ է կատարել քաղաքի կարևորագույն ենթակառուցվածքի վրա:
«Իրավիճակը ապակայունացնելու համար դիրք-կամուրջը նշվել է կանաչ խաչով՝ ավիահարվածների համար։ Բայց մեր մարտիկները, զինվորներն ու սպաները լավատեսորեն են տրամադրված և կատաղի մարտեր են մղում Ուկրաինայի ուղղությամբ։ Մենք հավատում ենք նրանց լավատեսությանը։ Մենք հավատում ենք, որ ճշմարտությունը մեզ հետ է, և որ Աստված մեզ հետ է»,- ասել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Մարիուպոլում պարետային ժամ է մտցվել ժամը 22.00-ից մինչև 6.00-ն։ Այս պահին քաղաքում թույլատրվում է շրջել, բայց մարդիկ իրենց հետ պետք է ունենան փաստաթղթեր:


15:13

Լվովում օդային տագնապ է հայտարարվել 

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքում օդային տագնապ է հայտարարվել։
«Ուշադրություն, օդային հարձակման ահազանգ.
Կարևոր է, լսեք ազդանշանը։ Միացրեք լրատվամիջոցները և հետևեք հրահանգներին»,-նշել է նա:
Սադովին նշել է, որ ազդանշանի ձայնը միշտ նշանակում է, որ տեղեկատվական ալիքներից մեկը պետք է անհապաղ միացնել և լսել հրահանգները։ Այս դեպքում ազդանշանային ազդանշանների քանակը և դրանց տևողությունը նշանակություն չունի:
«Պետք է մնալ կացարանում մինչև այն պահը, երբ պաշտոնական ալիքները կհայտնեն, որ վտանգն անցել է, միայն դրանից հետո կարող եք դուրս գալ կացարանից»,- գրել է քաղաքապետը։

15:06

Պուտինը առցանց զեկույցներ է ստանում Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին. Պեսկով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, լինելով երկրի գերագույն հրամանատարը, զինվորականներից առցանց զեկույցներ է ստանում Դոնբասի պաշտպանության հատուկ գործողության ընթացքի մասին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։
«Դուք գիտեք, որ Պուտինն է գերագույն գլխավոր հրամանատարը: Ինչպես հասկանում եք, գերագույն հրամանատարը հատուկ գործողությունների ընթացքում առցանց զեկույցներ է ստանում զինվորականներից»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ ի պատասխան հարցին, թե ինչ մակարդակով է Պուտինը համակարգում հատուկ գործողությունը։
Ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղարը ոչինչ չի ասել այն մասին, թե առաջիկայում կարող են արդյոք շփումներ տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև։
«Այժմ ես ոչինչ չեմ կարող ասել այդ մասին»,- պարզաբանել է Կրեմլի խոսնակը։
Նա նշել է՝ Ռուսաստանը ընդունում է, որ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահն է։ Բացի այդ, Ռուսաստանը հակադարձելու է ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին, իսկ քայլերն ընտրելիս առաջնորդվելու է բացառապես սեփական շահերով։

14:09

Զելենսկին կրկին կոչ է արել Ռուսաստանին բանակցություններ սկսել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին կոչ է արել Ռուսաստանին բանակցություններ սկսել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ։ Նրա խոսքերը հնչել են ուրբաթ վաղ առավոտյան «Ուկրաինա-24» հեռուստաալիքով հեռարձակված և սոցիալական ցանցերում տարածված ելույթում։
«Վաղ թե ուշ Ռուսաստանը պետք է բանակցի մեզ հետ, խոսի այն մասին, թե ինչպես վերջ տալ ռազմական գործողություններին ու դադարեցնել այս ներխուժումը», - ասել է Զելենսկին՝ շարունակելով․ - «Որքան շուտ սկսվի այդ խոսակցությունը, այնքան քիչ կլինեն Ռուսաստանի սեփական կորուստները»։
Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ չի վախենում Ռուսաստանի հետ քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և անվտանգության երաշխիքների հարցը։ Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել էր, որ Ուկրաինայի արևմտյան գործընկերները անվտանգության երաշխիքներ չեն տալիս և չեն ցանկանում ընդունել իրենց ՆԱՏՕ։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ հինգշաբթի օրը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Զելենսկու խնդրանքով, ով խնդրել է նրան բանակցությունների առաջարկ փոխանցել Ռուսաստանի ղեկավարին։
«Ուկրաինան մենակ է մնացել, համաշխարհային ուժերը հեռվից հետևում են իրավիճակին, նախօրեին կիրառված պատժամիջոցները բավարար չեն», - ասել է Վլադիմիր Զելենսկին։
«Այս առավոտ մենք միայնակ ենք պաշտպանում մեր պետությունը, ինչպես երեկ: Աշխարհի ամենահզոր ուժերը հեռվից հետևում են: Արդյո՞ք երեկվա պատժամիջոցները համոզեցին Ռուսաստանին: Մենք լսում ենք... և տեսնում ենք, որ դա բավարար չէ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը Telegram-ի իր ալիքում հրապարակած տեսաուղերձում։
Աղբուր՝ azatutyun.am

14:03

Կիևի շրջակայքում ընթանում են մարտեր, իսկ Օբոլոնում փոխհրաձգություն է. ուկրաինացի իրավապաշտպան 


Ուկրաինական «Միջազգային գործընկերություն հանուն մարդու իրավունքների» (IPHR) իրավապաշտպան կազմակերպությունների ցանցը Թվիթերում բացել է «Ukraine SOS 2022» ստուգված ինֆորմացիայի հարթակը։
Համաձայն այդ հարթակի տեղեկատվության՝ Կիևում գիշերային օդային հարվածի արդյունքում լրջորեն վնասվել և այրվել է շենքերից մեկը:
Civic.am-ի հետ զրույցում ուկրաինացի իրավապաշտպան Սվետլանա Վալկոն տեղեկացրեց, որ այս պահին Կիևի շրջակայքում ընթանում են մարտեր և փորձ է արվում մտնել Կիև՝ Կիևի մարզից։
«Այս պահին Օբոլոնում՝ բացարձակապես խաղաղ քաղաքացիական շրջաններում, փոխհրաձգություն է։ Իսկ Չեռնիգովում բնակիչները էվակուացվել են դեպի գյուղեր կամ պատսպարվել նկուղներում»,- ասաց իրավապաշտպանը»։ 

13։48

Կիևցիներին կոչ են արել «Մոլոտովի կոկտեյլներ» պատրաստել

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ ՌԴ ԶՈՒ-ն շարունակում է շարժվել Կիևի ուղղությամբ: Փետրվարի 25-ի ժամը 10.00-ի դրությամբ Օբոլոնի վրա ակտիվ մարտական գործողություններ են ընթանում՝ հայտնում է racurs.ua-ն։
Նախարարությունը զգուշացրել Կիևում ծանր տեխնիկայի մասին և քաղաքացիներին խնդրել է հայտնել դրա տեղաշարժի վերաբերյալ տեղեկությունները։
««Մոլոտովի կոկտեյլներ» պատրաստեք, չեզոքացրեք զավթիչներին։ Խաղաղ բնակիչները պետք է զգույշ լինեն, տները չլքեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

12:29

Կիևը գիշերը հարձակման է ենթարկվել օդից. Գլխավոր շտաբ 

Կիևը գիշերային հարձակումների է ենթարկվել օդից։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։
Փետրվարի 25-ի գիշերը ռուսական զորքերը օդից հարձակվել են Կիևի վրա։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը զգալի ուժերով շարունակել են դիմադրությունը։
Օդային հարված է հասցվել նաև Կրոպիվնիցկիի շրջանում գտնվող ստորաբաժանումներին։ Փետրվարի 25-ի առավոտյան ժամը 06:00-ի դրությամբ ուղղաթիռների զգալի ակտիվություն է գրանցվել Վիլկովեի և Տիրասպոլի վերևում գտնվող տարածքներում։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի օդային հարձակման զորքերը մարտեր են մղում Դիմեր և Իվանկով բնակավայրերի տարածքներում, որտեղ կա մեծ թվով հակառակորդի զրահատեխնիկայի շարժ։ Ուկրաինայի զինված ուժերը Տետերև գետի ոլորաններում կանգնեցրել են հակառակորդի՝ առավելություն ունեցող ուժերին։ 
Գետի վրայով անցնող կամուրջը քանդվել է։ Պաշտպանության ուժերի մեկ այլ մարտավարական խումբ էլ պահում է Գոստոմելի օդանավակայանը։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը վերահսկում են Կիևի երկինքը։

11:57

ՌԴ զինվորականները Ուկրաինայի զինված ուժերի համազգեստով փորձում են ներթափանցել Կիևի կենտրոն. Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար

Ռուս զինվորականները գրավել են Ուկրաինայի զինված ուժերի երկու մեքենա և, հանդերձափոխվելով ուկրաինական զինվորականների հագուստով, փորձում են Օբոլոնի ուղղությամբ ներթափանցել Կիևի կենտրոն։ Այս մասին հայտնել է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։ Այս մասին տեղեկանում ենք ուկրաինական ԶԼՄ-ից։
«Նրանց հետևում է ռուսական ռազմական բեռնատարների շարասյունը։ Նրանք անպայման կչեզոքացվեն։ Տեղեկությունը լայն տարածման կարիք ունի»,- ասվում է հայտարարության մեջ։

11:42

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել են Մակրոնն ու Էրդողանը

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում այժմ տիրող իրավիճակն ու հետևանքները:
Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունից նշում են, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական միջամտությունը և վերջին զարգացումները:
Հիշեցնենք, թե՛ Մակրոնը, թե՛ Էրդողանը հայտարարել են, որ պատրաստ են որպես միջնորդ հանդես գալ ռուս-ուկրաինական թնջուկի՝ դիվանագիտական ճանապարհով  հանգուցալուծման գործում:

11:41

Եվրոպայում ոչ ոք չի ցանկանում պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ. Ֆրանսիայի պաշտպանության նախարար


Եվրոպայում և ԱՄՆ-ում ոչ ոք Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու ցանկություն չունի, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ոչ մի եվրոպական երկրում և ԱՄՆ-ում ցանկություն չկա պատերազմելու Ռուսաստանի հետ: Այն, ինչ մենք ցանկանում ենք, դա այս սարսափելի ներխուժմանը վերջն դնելն է, որքան հնարավոր է շուտ»,- ասել է Փարլին RTL ռադիոկայանի եթերում:
Նրա խոսքով՝ այժմ գլխավոր նպատակը Ուկրաինայի արևելքում շուտափույթ հրադադարի հասնելն է։

11։28

Թուրքիան կարող է փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի համար 

Թուրքիան կարող է փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի համար, սակայն նրանք իրավունք կունենան նավատորմը վերադարձնել բազա, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել էր, որ Կիևը Անկարայից պահանջում է փակել նեղուցները ռուսների համար։
«Մենք պաշտոնական հարցում ստացանք Ուկրաինայից։ Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները չափազանց հստակ են և ճշգրիտ:  
Պատերազմի ժամանակ, որի կողմերից մեկը Թուրքիան չէ, կարող են միջոցներ ձեռնարկվել դրան մասնակից երկրների դեմ։ Թուրքիան կարող է սահմանափակել ռուսական մուտքը, սակայն Մոնտրոյի կոնվենցիան նաև նախատեսում է, որ պատերազմի մասնակից երկրների նավերը կարող են վերադառնալ իրենց բազաները, և դա պետք է թույլ տալ նրանց»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում TGRT Haber-ը։
Մոնտրոյի կոնվենցիան ընդունվել է 1936թ.: Այն պահպանում է նեղուցներով առևտրային նավերի անցման ազատությունը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ, սակայն ռեժիմները տարբեր են բոլորի համար: Միևնույն ժամանակ, փաստաթուղթը սահմանափակում է Սև ծովում ոչ սևծովյան պետությունների ռազմանավերի գտնվելը երեք շաբաթով։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել զինվորականների անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։

11։25

Զելենսկին դիմել է «Բուխարեստի իննյակի» երկրներին՝ պաշտպանության հարցում օգնություն ցուցաբերելու խնդրանքով 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ և դիմել Բուխարեստի ինը երկրներին՝ պաշտպանական օգնության խնդրանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պաշտպանում ենք մեր ազատությունն ու հողը: Բայց մենք արդյունավետ միջազգային օգնության կարիք ունենք: Ես դա քննարկել եմ Անջեյ Դուդայի հետ: Ես դիմեցի «Բուխարեստի իննյակին»՝ պաշտպանական օգնության, պատժամիջոցների, ճնշման հարցով (Ռուսաստանի դեմ)»,- գրել է նա իրTwitter-ում:
«Մեզ անհրաժեշտ է հակապատերազմական կոալիցիա»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի առավոտյան ասել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների կոչի՝ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները չեն հարվածում Ուկրաինայի քաղաքներին, ռազմական ենթակառուցվածքները խափանում են բարձր ճշգրտության միջոցներով։ Գերատեսչությունում վստահեցրել են, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։
Հինգշաբթի առավոտյան Գերագույն ռադան ողջ Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։


10։58

Զելենսկին Ռուսաստանի հարձակումը համեմատել է 1941 թվականի հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիայի հարձակման հետ

Փետրվարի 25-ի առավոտյան Վլադիմիր Զելենսկին հերթական ճեպազրույցն է անցկացրել։ Նրա խոսքով՝ առավոտյան ժամը 4:00-ին ռուսական բանակը շարունակել է հրթիռային հարվածները։ Նա նաև պնդում է, որ այդ հարվածները խոցել են նաև քաղաքացիական թիրախները։

Զելենսկին հաստատել է Կիևի ռմբակոծությունը: Նա այս հարձակումը համեմատել է 1941 թվականի հունիսի 22-ին գերմանական հարձակման հետ։ Քաղաքական գործիչը վստահեցրել է, որ հակաօդային պաշտպանությունը հնարավորինս պաշտպանում է երկրի երկինքը։

Նախագահը կոչ է արել քաղաքացիներին օգնել տարեցներին սննդով, տեղեկություններով և այլն, բացի դրանից, ռուսներին դիմել է ռուսերեն: Իրականում Զելենսկին շնորհակալություն է հայտնել ռազմական գործողության դեմ ցուցարարներին։ Կրեմլին նա ուղղակիորեն ակնարկել է բանակցությունների մասին, որոնք, նրա կարծիքով, վաղ թե ուշ կսկսվեն։
Ավելի վաղ Զելենսկին համընդհանուր մոբիլիզացիա էր հայտարարել։

08:18

Ռուսաստանը ծրագրել է գրավել Կիևը. Բլինքեն 

Կրեմլի գործողությունները կհանգեցնեն մարդու իրավունքների զանգվածային խախտման և վկայում են Ռուսաստանի կողմից աշխարհի առաջ ստանձնած պարտավորությունները լիովին մերժելու մասին. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը. հաղորդում է korrespondent.net-ը:

Բլինկենը պնդում է, որ «բոլոր փաստերը վկայում են՝ Ռուսաստանը մտադիր է շրջապատել Կիևը և սպառնալ նրան»։ Դա, նրա կարծիքով, «Կրեմլին թույլ կտա շանտաժի ենթարկել Ուկրաինայի իշխանություններին»։

«Ռուսաստանի գործողությունները վիրավորանք են ժողովրդավարության, մարդու իրավունքների, մարդկային պարկեշտության նկատմամբ»,- ասել է Բլինկենը։

«Ամիսներ շարունակ Ռուսաստանը թաքնվում էր դիվանագիտության հետևում՝ պնդելով, որ չի պատրաստվում ներխուժել Ուկրաինա։ Այդ ընթացքում, սակայն Կրեմլը նախապատրաստվում էր այս սառնասիրտ հարձակմանը, որի մասշտաբները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո  Եվրոպայում չեն արձանագրվել»,- ասել է Բլինկենը։


---------------------------------------

07:58

Եվրոպայի 27 առաջնորդներին ուղիղ հարց տվեցի՝ Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմի մեջ կմտնի՞. բոլորը վախենում են, չեն պատասխանում. Զելենսկի

«Ո՞վ է պատրաստ Ուկրաինային երաշխիքներ տալ՝ անդամակցելու ՆԱՏՕ-ին,  եթե անկեղծ՝ բոլորը վախենում են»,- փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը դիմելով ուկրաինացիներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին. գրում է korrespondent.net-ը:

«Այսօր Մոսկվայից լսեցինք, որ իրենք պատրաստ ենք խոսել մեր պետության չեզոք կարգավիճակի մասին: Մեր պետության բոլոր գործընկերներին ասում եմ՝ այս պահին մեր երկրի ճակատագիրն է որոշվում, հարցնում եմ՝ մեզ հե՞տ եք, պատասխանում են՝ մեզ հետ են, բայց նրանք պատրաստ չեն մեզ իրենց  դաշինք ընդունել։ Ես այսօր ուղղակիորեն Եվրոպայի 27 առաջնորդներին հարցրի՝ Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմի մեջ կմտնի՞։ Ուղիղ հարց տվեցի: Բոլորը վախենում են, չեն պատասխանում։ Բայց մենք չենք վախենում, ոչ մի բանից չենք վախենում՝ պաշտպանելու համար մեր երկիրը»,- ասել է նա։ 

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ գործողության մեկնարկի մասին։ Դրանից անմիջապես հետո պայթյուններ են տեղի ունեցել Ուկրաինայի տարբեր քաղաքներում։

----------------------------------------

07:50

Իրականում Ուկրաինան միայնակ է հակահարված տալիս Ռուսաստանին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը դիմելով ուկրաինացիներին, խոսել է պատերազմի առաջին օրվա Ուկրաինայի կորուստների մասին ու եզրակացրել է, որ Ուկրաինան, հետևելով պատերազմի առաջին օրվա արդյունքներին, իրականում միայնակ է հակահարված տալիս հակառակորդին.  գրում է korrespondent.net-ը:
«Այսօր որքան բանակցություններ եմ վարել այլ երկրների ղեկավարների հետ, բոլորից լսել եմ, որ  աջակցում են մեզ: Ես իսկապես շնորհակալ եմ յուրաքանչյուր պետության, որն Ուկրաինային կոնկրետ օգնություն է ցուցաբերում: Բայց կոնկրետ, ոչ բառերով: Բայց կա ևս մեկ բան. մենք  մենակ ենք մնում՝ ի պաշտպանություն մեր պետության: Ո՞վ է պատրաստ մեզ հետ միասին կռվել, եթե անկեղծ՝  չեմ տեսնում այդպիսիններին: Ո՞վ է պատրաստ Ուկրաինային երաշխիքներ տալ՝ անդամակցելու ՆԱՏՕ-ին,  եթե անկեղծ՝ բոլորը վախենում են»,- ասել է նա։  

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ գործողության մեկնարկի մասին։ Դրանից անմիջապես հետո պայթյուններ են տեղի ունեցել Ուկրաինայի տարբեր քաղաքներում։ Սահմանամերձ շրջաններում մարտերը շարունակվել են ողջ օրը:


------------------------------------

25.02.22

07:38

Զելենսկին խոսել է պատերազմի առաջին օրվա Ուկրաինայի կորուստների մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը դիմել է ուկրաինացիներին. գրում է korrespondent.net-ը:

Նախ խոսել է պատերազմի առաջին օրվա Ուկրաինայի կորուստների մասին:

«Մենք կռվել ենք ամբողջ Ուկրաինայի տարածքում: Մենք հետ կվերցնենք գրավվածը:  Սակայն, ցավոք, անդառնալի կորցրինք մեր 137 հերոսներին, մեր քաղաքացիներին, որոնցից 10 սպա են... կա 316-ը վիրավոր: Հակառակորդը հարվածներ է հասցնում ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլև քաղաքացիական: Նրանք սպանում են մարդկանց, իսկ խաղաղ քաղաքները վերածում են ռազմական թիրախների: Սա ստոր է և երբեք չի ներվի»,- ասել է նա:  

Զելենսկին  խոսելով Զմեինի կղզու զոհված սահմանապահների մասին, որոնք հրաժարվել են հանձնվել  ու պայքարել են մինչև վերջ,  խոստացել յուրաքանչյուրին հետմահու շնորհել Ուկրաինայի հերոսի կոչում։  

Բացի այդ, Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ ո՛չ ինքը, ո՛չ իր ընտանիքը չեն լքել Ուկրաինայի մայրաքաղաքը։  «Ես գիտեմ, որ շատ ֆեյք լուրեր են շրջանառվում, այդ թվում, որ ես լքել եմ Ուկրաինան։ Ես Կիևում եմ։ Օրվա ընթացքում ես տասնյակ միջազգային բանակցություններ եմ վարել։ Ես մնում եմ մայրաքաղաքում, իմ ընտանիքը մնում է Ուկրաինայում։ Իմ երեխաներն էլ Ուկրաինայում են, ըստ առկա տեղեկությունների, Պուտինի թիվ 1 թիրախը ես եմ, թիվ 2-ը՝ իմ ընտանիքը։ Նրանք ուզում են մեզ քաղաքականապես ոչնչացնել՝ ոչնչացնելով պետության ղեկավարին»,- ասել է նա։

Զելենսկին նաև զգուշացրել է Կիևում  դիվերսիոն խմբերի մասին։  «Տեղեկություններ կան Կիև դիվերսիոն խմբերի մուտքի մասին, ուստի կիևցիներին խնդրում եմ զգույշ լինել, պահպանել պարետային ժամի կանոնները», - ասել է նախագահը։


--------------------------------------

23:05

Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և ՌԴ այլ քաղաքներում քաղաքացիները հակապատերազմական ակցիաներ են իրականացնում 

Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ Ուկրաինա ռուսական ներխուժման։ Ցուցարարների թիվը մեծ չէ, բայց որոշ քաղաքներում արդեն տասնյակ ձերբակալվածներ կան։ ՌԴ իշխանություններն էլ պնդում են, որ ռուսները չպետք է բողոքեն: Այս մասին infocom-ի փոխանցմամբ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Օրվա ընթացքում անհատական պիկետներ են անցկացվել ՌԴ տարբեր քաղաքներում՝ Իրկուտսկում, Օմսկում, Աստրախանում և Վլադիվոստոկում։ Երեկոյան ցուցարարները սկսեցին հավաքվել՝ ինքնաբուխ հանրահավաքների։
«OVD-Info» նախաձեռնության տվյալներով (նախաձեռնությունն ընդգրկված է այն կազմակերպությունների ռեեստրում, որոնք օտարերկրյա գործակալի գործառույթներ են իրականացնում), ժամը 19:00-ի դրությամբ Ռուսաստանի 24 քաղաքներում արդեն բերման է ենթարկվել 167 ցուցարար, նրանցից միայն 60-ը Եկատիրինբուրգից։

Այնտեղ մի քանի տասնյակ մարդ հավաքվել էր քաղաքապետարանի դիմաց՝ ինքնաբուխ հանրահավաքի։ Նրանք հանդես են եկել «Ո՛չ պատերազմին», «Խաղաղություն աշխարհին», «Պուտի՛ն, հե՛տ քաշիր զորքերը» վանկարկումներով, ակցիայի որոշ մասնակիցներ իրենց հետ պաստառներ էին բերել։ Որոշ ժամանակ նրանց ձեռք չեն տվել, սակայն հետո ՕՄՕՆ-ը սկսել է ցրել ու բերման ենթարկել ցուցարարներին, հայտնում է Znak.com-ը։
Պերմում, ըստ «OVD-Info»-ի, շուրջ 50 մարդ է բերման ենթարկվել հակապատերազմական գործողությունների պատճառով։

Ցերեկը Մոսկվայում՝ Պուշկինսկայա հրապարակում, պաստառներով մարդկանց բերման են ենթարկել, այնուհետեւ հրապարակը ցանկապատել։

ՌԴ Քննչական կոմիտեն խոստացել է չհամաձայնեցված գործողությունների մասնակիցներին և կազմակերպիչներին ենթարկել պատասխանատվության, այդ թվում՝ քրեական։ Մոսկվայի դատախազությունը ևս զգուշացրել է չհամակարգված գործողություններին մասնակցելու բացասական հետևանքների մասին։

Սանկտ Պետերբուրգի Գոստինի դվոր-ի մոտ մարդիկ շարվել են համերաշխության շղթայով, իսկ ոստիկանությունը զգուշացրել է «օրենքը խախտելու անթույլատրելիության մասին»։ BBC-ի թղթակցի փոխանցմամբ արդեն մոտ 10 մարդ է բերման ենթարկվել։

Տյումենում ոստիկանությունը ձերբակալել է հակապատերազմական գործողությունների ավելի քան 20 մասնակիցների։
Նովոսիբիրսկում ցուցարարները երթ են կազմակերպել։

Միևնույն ժամանակ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ ռուսները, որոնք դեմ են Ուկրաինայում ռազմական գործողությանը, մտածում են «իրենց օրվա խնդիրների ու դժվարությունների մասին»։

-------------------------------

22:57

G7-ի հետ պայմանավորվեցինք կործանարար փաթեթներ պատրաստել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար. Ջո Բայդեն 


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով.

«Այսօր առավոտյան ես հանդիպեցի G7-ի իմ գործընկերների հետ՝ քննարկելու նախագահ Պուտինի չարդարացված հարձակումն Ուկրաինայի վրա, և մենք պայմանավորվեցինք շարժվել կործանարար փաթեթներ ու տնտեսական այլ պատժամիջոցներ բանեցնելու ուղղությամբ, որպեսզի Ռուսաստանին պատասխանատվության ենթարկենք: Մենք կանգնած ենք Ուկրաինայի խիզախ ժողովրդի կողքին»։

--------------------------------------------

22:36

Ռուսական ԶՈՒ-ն գրավել է Կիևից 25 կմ հեռավորության վրա գտնվող «Անտոնով» օդանավակայանը 

CNN-ի թղթակից Նատաշա Բերտրանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ ռուսական զինված ուժերը գրավել են «Անտոնով» օդանավակայանը. գրում է mignews.ua-ն:

«Անտոնով» օդանավակայանը բեռնափոխադրող միջազգային  օդանավակայան է, որը գտնվում է Կիևից 25 կիլոմետր հեռավորության վրա:


Այլ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմը հաստատել է ռուսական ուժերի կողմից «Անտոնով» օդանավակայանի գրավման լուրը։  



--------------------------------------------

22:18

Ուկրաինան հայտնում է, որ Զմեինի կղզում ոչ մի կանգուն շինություն չի մնացել

Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է Զմեինի կղզին գրավելու փորձի մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր «Տելեգրամ»-ի ալիքում հայտնում է Ուկրաինայի Գերագույն ռադան:

Նշվում է, որ տարածքը գնդակոծվել է, դրանից հետո ռուսական Սու-24-ով ավիահարված է հասցվել։ Ըստ ուկրաինական կողմի՝ ներկայումս կղզում ոչ մի կանգուն շինություն չի մնացել, սակայն նշվում է, որ ուկրաինացի ծովայինները Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության հետ միասին պաշտպանում են կղզին։

------------------------------------------------

21:50

Լեհաստանը հրատապ օգնություն է հատկացնում Ուկրաինային 1 միլիարդ դոլարի չափով

Ֆինանսական օգնություն է տրամադրվում ուկրաինական պետության դեմ Ռուսաստանի ռազմական ներխուժման հետ կապված։
Լեհաստանի իշխանությունները որոշել են Ուկրաինային տրամադրել 4 միլիարդ զլոտի (մոտ 1 միլիարդ դոլար)։ Այս մասին հինգշաբթի՝ փետրվարի 24-ին, հայտնել է Լեհաստանի Ազգային բանկը. հաղորդում է korrespondent.net-ը:

«Լեհական ազգային բանկը իր համերաշխությունն է հայտնում Ուկրաինայի Ազգային բանկին և ողջ ուկրաինացի ժողովրդին՝ ի դեմս ռուսական զինված հարձակման: Մենք հայտարարում ենք Ուկրաինայի Ազգային բանկին ցուցաբերվող անհրաժեշտ օգնության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել էր Ուկրաինային տնտեսական աջակցության նոր փաթեթի մասին: Լոնդոնը Կիևին երաշխավորում է մինչև 500 մլն դոլարի վարկեր։

Համաշխարհային բանկը նախատեսում է մինչև 350 մլն դոլար հատկացնել Ուկրաինային:

-------------------------------------

21:41

ԵՄ-ն քննարկում է Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցը

Եվրամիության առաջնորդները հինգշաբթի Բրյուսելում կայանալիք արտահերթ գագաթնաժողովի ժամանակ կքննարկեն Բելառուսի դեմ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ պայմանավորված Ուկրաինայի հակամարտությամբ:

SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է եվրոպական բարձրաստիճան աղբյուրը։

«Բելառուսը ներգրավված է այս ճգնաժամի մեջ, և  դա  կլինի գագաթնաժողովի կարևոր մասերից մեկը»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք  կդիտարկվեն հակաբելառուսական պատժամիջոցներ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գագաթնաժողովի ընթացքում կհամաձայնեցվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկրորդ փաթեթը՝ կապված Ուկրաինայում գործողության հետ։Փետրվարի 21-ին նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում հայտարարեց, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրեց  հրամանագրերը։ Երկրի ղեկավարը հանձնարարել է ապահովել Հանրապետություններում խաղաղության պահպանումը։ Ինչպես պարզաբանել է նախագահը, ինքը նման որոշում է կայացրել, քանի որ արյունահեղության, բռնության և անօրինականության ուղին բռնածները Դոնբասի հակամարտության այլ լուծում չեն ճանաչում, բացի ռազմականից։

ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ զինված ուժերը ոչ մի հրթիռային օդային կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին։  Միաժամանակ նախարարությունը պարզաբանել է, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։

-------------------------------------------

21:28

Չեռնոբիլի ատոմակայանը գրավված է, անձնակազմը պատանդ է պահվում. ԶԼՄ-ներ 

Ռուս զինվորները գրավել են Չեռնոբիլի ատոմակայանը, անձնակազմը պատանդ է պահվում, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները՝ Ուկրաինայի Զինված ուժերին հղում անելով:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերի իր միկրոբլոգում գրել էր. «Ռուսական ուժերը փորձում են գրավել Չեռնոբիլի ատոմակայանը, մեր տղաներն իրենց կյանքն են տալիս, որպեսզի 1986-ի ողբերգությունը չկրկնվի: Սա հայտարարված պատերազմ է ողջ Եվրոպային»։ 

----------------------------------------------

21:14

Ռուսաստանից դեպի Կիև 18 հատ Իլ-76 ինքնաթիռ է թռչում

Պսկովից  18 հատ Իլ-76 օդանավ է օդ բարձրացել. ուղղությունը ԿԻև: Նշանակման վայր կհասնի մեկ ժամվա ընթացքում. հայտնում է լրագրող Խրիստո Գրոզևը՝ հղում անելով Ուկրաինայի կառավարության աղբյուրներին. գրում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ Պսկովում ռուսական դեսանտային զորամիավորում կա:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Դոնբասում հատուկ գործողության մեկնարկի մասին։ Դրանից անմիջապես հետո պայթյուններ էին որոտացել Ուկրաինայի տարբեր քաղաքներում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հրամանագիր է ստորագրել Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու մասին։


-----------------------------------------------

20:59

Ռուսական ուժերը փորձում են գրավել Չեռնոբիլի ատոմակայանը. Զելենսկի

Ռուս զինվորականները փորձում են գրավել Չեռնոբիլի ատոմակայանը: Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերի իր միկրոբլոգում։

«Ռուսական ուժերը փորձում են գրավել Չեռնոբիլի ատոմակայանը, մեր տղաներն իրենց կյանքն են տալիս, որպեսզի 1986-ի ողբերգությունը չկրկնվի: Սա հայտարարված պատերազմ է ողջ Եվրոպային»,-գրել է Զելենսկին։  

--------------------------------------------------

20:55

Կիևում օդային տագնապ է ազդարարվել

Կիևում օդային տագնապ է հայտարարվել մայրաքաղաքի բնակիչներին խնդրում են շտապ գնալ ապաստարաններ. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ուշադրություն, Կիևում օդային տագնապ է հայտարարված, խնդրում ենք բոլորին շտապ գնալ քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ» - ասված է վարչակազմի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ մայրաքաղաքի բնակիչները կարող են ապաստանել Կիևի մետրոյում, որտեղ այդ նպատակով չորս կայարան է հատկացվել։

«Ընկերնե՛ր, մետրոյի կարմիր ճյուղի այդ չորս կայարանները, որտեղ կազմակերպչական նկատառումներով այժմ գնացքները չեն աշխատում, բաց են, որպեսզի Կիևի բնակիչները կարողանան դրանք օգտագործել որպես ապաստան օդային հարձակման դեպքում»,- գրել է նա իր Telegram ալիքում։

Ավելի վաղ Կիևի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մետրոն շարունակում է աշխատել՝ բացառությամբ կարմիր գծի մի քանի կայարանների։ Այժմ ուղեվարձը չի գանձվում, քանի որ մետրոն քաղաքի բնակիչները կարող են օգտագործել որպես ռմբապաստարան։ Մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ 46 կայան կարող է գործել ապաստարանային ռեժիմով։

------------------------------------------------------------

20:17

ԵՄ անդամ երկրները քննարկում են Ռուսաստանին միջբանկային SWIFT համակարգից անջատելու հնարավորությունը

ԵՄ անդամ երկրները քննարկում են Ռուսաստանին միջբանկային SWIFT համակարգից անջատելու հնարավորությունը՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների պատճառով. հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչի, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԵՄ երկրներն այս հարցում միակարծիք չեն: Օրինակ՝ Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան կողմ են, որ Ռուսաստանն անջատվի SWIFT համակարգից՝ որպես պատժամիջոցների ավելի լայն փաթեթի մաս, որի մասին եվրոպական երկրները կհայտարարեն հինգշաբթի օրը:

Մինչդեռ Գերմանիան, Իտալիան, Հունգարիան և Կիպրոսը դեմ են և հանդես են գալիս Ռուսաստանի հետ ավելի սերտ տնտեսական կապերի զարգացման օգտին:

SWIFT-ը (Society for Worldwide Interbank Financial Telecommunication) համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության  ցանց է, որը հնարավորություն է ընձեռում ամբողջ աշխարհի ֆինանսական հաստատություններին ուղարկել և ստանալ տեղեկատվություն ֆինանսական գործարքների մասին`անվտանգ, ստանդարտացված և հուսալի միջավայրում։

Միջազգային միջբանկային հաղորդագրությունների մեծամասնությունը օգտագործում է SWIFT ցանցը։ 2015 թվականի դրությամբ SWIFT-ը միավորել է ավելի քան 11,000 ֆինանսական հաստատությունների ավելի քան 200 երկրներում և տարածքներում, որոնք օրական միջինից ավելի քան 32 միլիոն հաղորդագրություն են փոխանակում։

----------------------------------------------------------------

20:02

Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի. Զելենսկի


Կիևն առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ուկրաինան չէ, որ ընտրեց պատերազմի ուղին, սակայն Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի», - ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։

Նշենք, որ ժամեր առաջ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել էր, որ ՌԴ ԶՈՒ-ի հրթիռակոծությունների հետևանքով ավելի քան 40 զինծառայող է զոհվել: Հաղորդվում է նաև խաղաղ բնակչության շրջանում 10 խաղաղ բնակչի զոհվելու մասին։

--------------------------------------------

19:46

Պուտինն ընտրեց կանխամտածված պատերազմ. ինչ թեզեր է ընդգծել Բայդենն իր հայտարարությունում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրեց կանխամտածված պատերազմ, որը կհանգեցնի մարդկային աղետալի կորուստների և տառապանքների. հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Բայդենի այս հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

«Ողջ աշխարհի աղոթքները Ուկրաինայի ժողովրդի հետ են, որ տուժում է ռուսական զինված ուժերի անհիմն հարձակումից։ Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմ, որը կհանգեցնի մարդկային աղետալի  կորուստների ու տառապանքների»,- ասել է Բայդենը։

Ստորև ներկայացնում ենք Ջո բայդենի հայտարարության հիմնական թեզերը.

• Պուտինը հող է նախապատրաստում առաջ գնալու համար
• Մենք պատրաստ ենք նոր պատժամիջոցներ կիրառել
• Պուտինը որոշել է, որ իրավունք ունի հայտարարել նոր երկրների մասին։ Սա միջազգային իրավունքի խախտում է, ևնրան պետք է ցույց տալ, որ դա հնարավոր չէ։
• Ներդրվել է պատժամիջոցների առաջին փաթեթը. երկու բանկ ամբողջությամբ արգելափակված են
• ‎Ռուսաստանը չի կարողանա վարկ վերցնել միջազգային շուկաներում
• Ռուսաստանի համար այս ներխուժման գինն հետագայում է՛լ ավելի մեծ կլինի

-----------------------------------------------------------------------


19:30

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանում ուկրաինացիներին ոչինչ չի սպառնում 

Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատանն ու քաղաքացիներին, ի տարբերություն Ուկրաինայում ռուս դիվանագետների, վտանգ չի սպառնում, հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Մոսկվա Խոսում է» ռադիոկայանի եթերում. փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ երկու երկրներն էլ հայտարարել էին իրենց ներկայացուցչությունների տարհանման մասին։

«Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատանը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության տարածքում ուկրաինացի դիվանագետներին և հյուպատոսական գրասենյակներին վտանգ չի սպառնում: Սակայն դա, թերևս, ուկրաինական կողմի որոշումն է, մանավանդ, որ նրանք խոսել  են դիվանագիտական հարաբերությունների խզման մասին»,- ասաց նա։ 


09։37

Արկը ընկել է 9 հարկանի բնակելի շենքի վրա, փրկարարները մարդկանց են տարհանում. Ուկրաինայի ՆԳՆ

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Խարկով քաղաքում հակառակորդը հարձակվել է բնակելի թաղամասերի վրա, արկը հարվածել է 9 հարկանի բնակելի շենքին: Հարվածի հետևանքով մի կին զոհվել է, փրկարարները տարհանում են 2 տասնյակ մարդու: