Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք որոշել ենք Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրել եւ մատակարարել զինտեխնիկա․ Մակրոն

Մենք որոշել ենք Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրել եւ մատակարարել զինտեխնիկա․ Մակրոն
Քաղաքականություն / Աշխարհ
13:50, 26 февраль 2022
«Կար կանխամտածված և գիտակցված ընտրություն՝ գնալ պատերազմի, քանի դեռ մենք կարող էինք  բանակցություններ վարել», - այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Մակրոնի խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն՝ մարդկանց, ֆինանսների, էներգետիկայի, տրանսպորտի, արտահանման եւ վիազների տրամադրման հարցում․ «Եվ դրան (խմբ․ Ուկրաինայում ՌԴ գործողություններին) մեղսակից բելառուսական ռեժիմը նույնպես թիրախ կդառնա», - հայտնել է նա։

«Մենք որոշել ենք Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրել։ Սա աննախադեպ է։ Կշարունակենք մատակարարել զինտեխնիկա և աջակցել բնակչությանը։ Մեր քաղաքացիներին պաշտպանելու համար ավելի հեռուն կգնանք՝ ուժեղացնելով մեր ուժերը Էստոնիայում, արագացնելով մեր տեղակայումը Ռումինիայում, մենք անթերի կկանգնենք մեր դաշնակիցների կողքին», - հայտարարել է Ֆրանսիայի նախգահը։