Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես այստեղ եմ, ոչ մի զենք ցած չենք դնելու և պաշտպանելու ենք մեր պետությունը. Զելենսկի (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր վաղ առավոտյան տեսանյութ է հրապարակել Կիևից՝ հայտնելով, որ պայքարը շարունակվում է և իրենք ցած չեն դնում զենքը:

Նա նշել է, որ հիմա համացանցում մեծ թվով ֆեյքային տեղեկատվություն է տարածվում, թե իբր ինքը կոչ եմ անում բանակին վայր դնել զենքն, ու տարհանում իրականացնել: «Ուրեմն՝ ես այստեղ եմ, ոչ մի զենք ցած չենք դնելու և պաշտպանելու ենք մեր պետությունը»,- ասել է Զելենսկին: