Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վլադիմիր Զելենսկին պատասխանել է Պուտինին․ «Հաստատ մեկ ազգ չենք»

Վլադիմիր Զելենսկին պատասխանել է Պուտինին․ «Հաստատ մեկ ազգ չենք»
Աշխարհ
11:47, 02 июль 2021
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն պնդումներին, թե ուկրաինացիներն ու ռուսները մեկ ժողովուրդ են՝ արհեստականորեն բաժանված համեմատաբար նորագույն պատմության շրջանում։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ինչո՞ւ Ուկրաինան չի մտնում ոչ բարեկամ երկրների ցուցակում։ Քանի որ ես չեմ կարծում, որ ուկրաինացի ժողովուրդը մեզ ոչ բարեկամ ազգ է։ Ես արդեն շատ անգամներ եմ ասել, կարող եմ ևս մեկ անգամ կրկնել․ կարծում եմ՝ ուկրաինացիներն ու ռուսներն ընդհանրապես մեկ ժողովուրդ են»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

«Ինտերֆաքս-Ուկրաինա»-ին տված հարցազրույցում լրագրողի խնդրանքով Զելենսկին պատասխանել է Պուտինի այս հայտարարությանը։

«Եկեք վերջապես բոլոր շեշտադրումներն անենք։ Մենք հաստատ մեկ ժողովուրդ չենք։ Այո՛, մենք շատ ընդհանուր բաներ ունենք՝ ընդհանուր պատմություն, հիշողություն, հարևանություն, բարեկամներ, ընդհանուր հաղթանակ ընդդեմ ֆաշիզմի և ընդհանուր ողբերգություն։ Այո՛, այս ամենը ծայրահեղ կարևոր է, և մենք այդ մասին հիշում ենք։ Սակայն ևս մեկ անգամ կրկնեմ՝ մեկ ազգ չենք։ Եթե լինեինք մեկ ազգ, ապա Մոսկվայում, ամենայն հավանականությամբ, գրիվեն կշրջանառվեր, իսկ Պետդումայի վերևում դեղնա-երկնագույն դրոշ կծածանվեր։ Այնպես որ՝ հաստատ մեկ ազգ չենք։ Մեզանից յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի»,- հավելել է Զելենսկին։