Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը, Մարտի 1-ի փաստերն աղավաղող ֆիլմի ռեժիսոր Ռոման Բաբայանը, Ռուստամ Մուրադովը և այլք՝ ԵՄ-ի նոր պատժացուցակում

Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը, Մարտի 1-ի փաստերն աղավաղող ֆիլմի ռեժիսոր Ռոման Բաբայանը, Ռուստամ Մուրադովը և այլք՝ ԵՄ-ի նոր պատժացուցակում
Քաղաքականություն
00:01, 01 март 2022
Եվրամիությունը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով նոր անձանց է ընդգրկել պատժամիջոցների ցուցակում. հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ներառված են ևս 26 ֆիզիկական անձինք և մեկ ընկերություն»,- ասված է հաղորդագրությունում:

Փաստաթուղթը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում, որոշումն ուժի մեջ է մտել։

Նոր ցուցակում ընդգրկված են նաև ազգությամբ հայեր՝ Տիգրան Քեոսայանը և Ռոման Բաբայանը:
Տիգրան Քեոսայանը RT հեռուստաալիքի լրագրող Մարգարիտա Սիմոնյանի ամուսինն է, իսկ Ռոման Բաբայանը՝ Մարտի 1-ի մասին աղմկահարույց  ֆիլմի ռեժիսորը:
Ցուցակում ի թիվս այլոց ներառված են նաև ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը, Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Civic.am-ը հաղորդել էր Վլադիմիր Սոլովյովի, Մարիա Զախարովայի, Մարգարիտա Սիմոնյանի և այլոց նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին:

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի