Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատժամիջոցներ կկիրառվեն Վլադիմիր Սոլովյովի, Մարիա Զախարովայի , Մարգարիտա Սիմոնյանի և այլոց նկատմամբ

Պատժամիջոցներ կկիրառվեն Վլադիմիր Սոլովյովի, Մարիա Զախարովայի , Մարգարիտա Սիմոնյանի և այլոց նկատմամբ
Քաղաքականություն
21:42, 23 февраль 2022
Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ ռուս լրագրող, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի Youtube-յան ալիքը, Twitter-ը, Facebook-ը  արգելափակվելու են ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով։

Նմանատիպ պատժամիջոց կկիրառվեն նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի, զինվորականների մի մեծ խմբի, ինչպես նաև Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի, ՌԴ ԱԳՆ ներկյացուցիչՄարիա Զախարովայի, RT հեռուստաալիքի լրագրող Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը, որին հաջորդեցին ԱՄՆ-ի ու եվրոպական մի շարք երկրների պատժամիջոցները ՌԴ-ի ու նրա քաղաքացիների նկատմամբ: