Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մուրադովը Բաքվում Հասանովին է ներկայացրել ՌԴ խաղաղապահների նոր հրամանատարին

Մուրադովը Բաքվում Հասանովին է ներկայացրել ՌԴ խաղաղապահների նոր հրամանատարին
Քաղաքականություն
20:05, 28 сентябрь 2021
 Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին է ներկայացրել ռուս խաղաղապահների նոր հրամանատարին՝ գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին. հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը:


Այդ պաշտոնում Անաշկինը փոխարինում է Միխայիլ Կոսոբոկովին։ Հաղորդվում է, որ Հասանովն ու Անաշկինը քննարկել են «ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում տիրող իրավիճակը»։