Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ նախագահի ընտրության հարցը կքննարկվի Մարտի 1-ին գումարվող հերթական քառօրյա նիստերի ընթացքում

ՀՀ նախագահի ընտրության հարցը կքննարկվի Մարտի 1-ին գումարվող հերթական քառօրյա նիստերի ընթացքում
Քաղաքականություն
13:02, 28 февраль 2022
ՀՀ Ազգային ժողովում  2022 թվականի մարտի 1-ին գումարվող հերթական քառօրյա նիստերի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաև ՀՀ նախագահի ընտրության հարցը։ ԱԺ խորհրդի հաստատմանը ներկայացված օրակարգում Հանրապետության նախագահի ընտրությունը նիստի 15-րդ հարցն է:

Ամենայն հավանականությամբ ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին։ 

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի պաշտոնում  ընդամենը մեկ թեկնածու է առաջադրվել՝  ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը։ Վերջինիս առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ ԱԺ մյուս երկու՝  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները շաբաթներ առաջ համատեղ հայտարարություն  տարածեցին՝ տեղեկացնելով, որ թեկնածու չեն առաջադրի և չեն մասնակցի Հանրապետության նախագահի ընտրությանը։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ խմբակցությունները քննարկել են թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի և սխալ են համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Նախագահականից Civic.am-ին հայտնել էին, որ նախագահը արտերկրում է, բուժզննում է անցնում  և համապատասխան հետազոտություններն ու բուժզննումն ավարտելուց հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Հայաստան:

Նախագահի պարտականություններն այժմ կատարում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։