Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք պետք է ապաշխարենք, իսկ Ուկրաինան հիմա վայելում է պոպուլիզմի, անգրագիտության և անհեռատեսության պտուղները. Արեգնազ Մանուկյան

«Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, թե ինչ ճակատագրի են արժանանում ժողովուրդն ու պետությունը, երբ իշխանության են գալիս պոպուլիստ, անգրագետ, անհայրենիք մարդիկ: Փողոցից իշխանական ղեկին հայտնվածը պատուհաս է դառնում այն ժողովրդի գլխին, որին պատմական պատահականությունն ու թյուրիմացությունը խոստացել էր ծառայել»,- այսօր ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում տեղի ունեցողը հերթական դասը պետք է լինի բոլորի համար. «Սակայն ցավոք, ժողովուրդներն ու պետությունները չեն սովորում ոչ միայն սեփական, այլև ուրիշի սխալների վրա: Հետևանքներն այս դեպքում անդառնալի են լինում: Երբ իշխանությունը զավթում է քաղաքական ծաղրածուն, այլ արդյունք, քան պատերամն ու ավերածություններն են, մարդկային կորուստներն են ու նվաստացումը, հնարավոր չէ սպասել»:

Նա ընդգծեց՝ Ուկրաինան դասեր չքաղեց Վրաստանից, Հայաստանը՝ Ուկրաինայից. «Վերջինս հիմա վայելում է պոպուլիզմի, անգրագիտության և անհեռատեսության պտուղները»:

«Մեր ժողովուրդը շատ բարձր գին է վճարել՝ իշխանությունը փողոցից եկած մարդկանց վստահելով: Եվ որպեսզի վերջնահաշիվը պետության կորուստը չլինի, մենք պետք է ապաշխարենք, ապաշխարենք՝ քաղաքական ղեկավարներից ձերբազատվելով»,- նշեց Արեգնազ Մանուկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: