Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդեն հոգնեցնում եք՝ փոխե՛ք ձեր ոճը. Ալեն Սիմոնյանը մեկնել է Ինդոնեզիա որպես միջխորհրդարանական ԱԺ պատվիրակության ղեկավար. Ռուբեն Ռուբինյանը՝ Արեգնազ Մանուկյանին

Արդեն հոգնեցնում եք՝ փոխե՛ք ձեր ոճը. Ալեն Սիմոնյանը մեկնել է Ինդոնեզիա որպես միջխորհրդարանական ԱԺ պատվիրակության ղեկավար. Ռուբեն Ռուբինյանը՝ Արեգնազ Մանուկյանին
Քաղաքականություն
10:24, 22 март 2022
«Ազգային ժողովն ունի տարբեր միջխորհրդարանական հարթակներում պատվիրակություններ, որոնց կազմերը հաստատվում են ԱԺ խորհրդի կողմից, որի անդամ են նաև ձեր խմբակցության ներկայացուցիչները»,- ի պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցի, թե ինչու է Ալեն Սիմոնյանը մեկնել «շրջագայության» Ինդոնեզիա, և ինչ կտա այդ այցը Հայաստանին, ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Ալեն Սիմոնյանը չի մեկնել Ինդոնեզիա շրջագայության, Ալեն Սիմոնյանը մեկնել է որպես միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար»,- ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը:

Նա տիկին Մանուկյանին հիշեցրեց նաև, որ կա ԱԺ կայք, որտեղ հրապարակվում են ԱԺ նախագահի որոշումները, որտեղ ներկայացված են բոլոր այցերի նպատակները, ծախսերը, կազմերը. «Պարբերաբար տրվում են հաշվետվություններ, և միայն ՔՊ պատվիրակները բարձրացնում են հարցեր, որոնք բխում են ՀՀ շահերից: Ձեզ էլ խորհուրդ կտամ փոխել ձեր ոճը, որովհետև արդեն հոգնեցնում եք»:

Մանրամասն՝ տեսանյութում: