Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախագահի պատվիրակությունը գնացել է Բալի՝ մասնակցելու Միջխորհրդարանական վեհաժողովին, ոչ թե Բադեն-Բադեն՝ զառ նետելու

ԱԺ նախագահի պատվիրակությունը գնացել է Բալի՝ մասնակցելու Միջխորհրդարանական վեհաժողովին, ոչ թե Բադեն-Բադեն՝ զառ նետելու
Քաղաքականություն
13:35, 22 март 2022
Կներեք, բայց ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բալի՝ մասնակցելու Միջխորհրդարանական վեհաժողովին, ոչ թե մեկնել է Բադեն-Բադեն՝ զառ նետելու, թղթախաղ խաղալու, վաննաներ ընդունելու ու քթերը ցողունային բջիջներ քաշելու։

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով մամուլում և սոցիալական ցանցերում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ աշխատանքային այցով Ինդոնեզիա մեկնելու վերաբերյալ հնչող քննադատություններին:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ինդոնեզիա՝ մասնակցելու  Միջխորհրդարանական 144-րդ վեհաժողովին։ Ընդ որում՝ վեհաժողովին ներկա էին 110 երկրի խորհրդարանների պատվիրակներ, որոնք, ի դեպ, ներկայացված էին առաջին դեմքերով։

Բայց սա ամենևին չի խանգարում որոշ շրջանակների, այդ թվում՝ նաև ընդդիմադիր խորհրդականներին, որպեսզի էժան շահարկումներ անեն, թե՝ «տեսեք-տեսեք, ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բալի»։

Եվ՞․․․  նույն վեհաժողովին մասնակցելու համար Բալի են մեկնել ևս 110 երկրների խորհրդարանական պատվիրակություններ։

Կներեք, բայց ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բալի՝ մասնակցելու Միջխորհրդարանական վեհաժողովին, ոչ թե մեկնել է Բադեն-Բադեն՝ զառ նետելու, թղթախաղ խաղալու, վաննաներ ընդունելու ու քթերը ցողունային բջիջներ քաշելու»: