Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վեդիի համայնքապետի թեկնածուներից Սպարտակ Թաթիկյանը հրաժարվել է մասնակցել հեռուստաբանավեճին, իսկ Գարիկ Սարգսյանը պատրաստ է բանավիճել

Վեդիի համայնքապետի թեկնածուներից Սպարտակ Թաթիկյանը հրաժարվել է մասնակցել հեռուստաբանավեճին, իսկ Գարիկ Սարգսյանը պատրաստ է բանավիճել
Քաղաքականություն
14:33, 24 март 2022
Մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ 

Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Գարիկ Սարգսյանը, իսկ «Իմ հզոր համայնքի» նախընտրական ցուցակը գլխավորում է Սիսավան համայնքի նախկին ղեկավար Սպարտակ Թաթիկյանը։

Civic.am
-ը տեղեկացավ, որ Հանրային հեռուստաընկերությունը բանավեճի է հրավիրել երկու թեկնածուներին էլ, սակայն բանավեճի հրավերն ընդունել է միայն  Գարիկ Սարգսյանը։ Մեզ հետ զրույցում Գարիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ ինքն այս պահին էլ պատրաստ է հեռուստաբանավեճի։

Նշենք, որ Սպարտակ Թաթիկյանին սատարում են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։