Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Ֆրենք Փալլոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ, ներկայացրել է Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները

Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Ֆրենք Փալլոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ, ներկայացրել է Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները
Քաղաքականություն
11:33, 26 март 2022
Մարտի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալլոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ. տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

«Դեսպան Մակունցը կոնգրեսականներին է ներկայացրել Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները, մասնավորապես՝ մարտի 24-ին Արցախի Փարուխ գյուղ ներխուժումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խաթարումը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։

Դեսպան Մակունցն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի հստակ արձագանքի անհրաժեշտությունը և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում»,- ասված է հաղորդագրությունում: