Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մակունցը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել ԼՂ-ում Ադրբեջանի սադրիչ գործողությունները

Մակունցը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել ԼՂ-ում Ադրբեջանի սադրիչ գործողությունները
Քաղաքականություն
11:23, 26 март 2022
Ս.թ. մարտի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ. տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

«Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները, հրադադարի խախտման առ այսօր շարունակվող դեպքերը, ինչպես նաև Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողությունները»,- ասված է հաղորդագրությունում: