Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը վրացական կողմին է ներկայացրել վերջին օրերին Ադրբեջանի սադրիչ գործողությունները

Հայաստանը վրացական կողմին է ներկայացրել վերջին օրերին Ադրբեջանի սադրիչ գործողությունները
Հայաստան
15:45, 11 март 2022
Այսօր տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։

Հանդիպման ընթացքում դեսպան Ռ․Սադոյանը վրացական կողմին ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ իրականացվող սադրիչ գործողությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում լարվածության մեծացմանը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի։