Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ դեսպանը Վրաստանի փոխարտգործնախարարին է ներկայացրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը

ՀՀ դեսպանը Վրաստանի փոխարտգործնախարարին է ներկայացրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը
Քաղաքականություն
21:40, 11 март 2022
Մարտի 11-ին տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Aliq Media-յի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Ըստ տեղեկության, հանդիպման ընթացքում դեսպան Ռուբեն Սադոյանը վրացական կողմին է ներկայացրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ իրականացվող սադրիչ գործողությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում լարվածության մեծացմանը։

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերին։