Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրյուսելյան հանդիպման հետագա գնահատականը կախված է համաձայնությունների գործնական կիրառման փուլում արձանագրվելիք արդյունքներից. Նիկոլ Փաշինյան

«Քննարկման թեմաներից է եղել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, որի շուրջ արձանագրել ենք որոշակի տարընթերցումներ և պայմանավորվել ենք շարունակել աշխատանքը լուծումներ գտնելու ուղղությամբ»,- այսօր՝ ապրիլի 7-ին, Կառավարության հերթական նիստում, ներկայացնելով բրյուսելյան այցի արդյունքները, տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ անդրադարձ է կատարվել նաև հումանիտար հարցերին. «Եվրոպական խորհիդի նախագահն ընդգծեց գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը»:

Նիկոլ Փաշինյանը, ընդհանուր գնահատական տալով բրյուսելյան հանդիպմանը, նշեց. «Երկու ուղղություններով առաջ գնալու համաձայնություն է ձեռք բերվել, և հետագա գնահատականը կախված է համաձայնությունների գործնական կիրառման փուլում արձանագրվելիք արդյունքներից»:

Վարչապետը նշեց, որ շարունակելու են առաջ տանել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը. «Պիտի առավելագույնն անել, որ այս օրակարգը դառնա իրականություն: Ցավոք, դա միայն մեզնից կախված չէ, բայց մենք աշխատանքի մեր մասը պիտի հետևողականորեն իրագործենք»:

Մանրամասն՝ տեսանյութում: