Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում շարունակվում է Արցախի պետական դրոշի հաղթարշավը. Իշխան Սաղաթելյան

Հայաստանում շարունակվում է Արցախի պետական դրոշի հաղթարշավը. Իշխան Սաղաթելյան
Քաղաքականություն
13:06, 11 апрель 2022
Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանում շարունակվում է Արցախի պետական դրոշի հաղթարշավը:

Չարենցավան

Գյումրի

Աբովյան

Սևան

Արմավիր

Էջմիածին

Բոլոր այս քաղաքներն այսօր միացան իշխանությունների հակազգային քաղաքականության մերժման արշավին։ Հայաստանը ոտքի է կանգնում և բարձր գոչում՝ Արցախ։ Մարդիկ ցույց են տալիս, որ իրենք կարող են տեղերում կազմակերպվել և, ի հակառակ օրվա իշխանությունների, Արցախի խնդիրը նորից դարձնել համազգային օրակարգի գլխավոր հարց։

Կեցցե՛ք սիրելի հայրենակիցներ։ Պաշտպանենք Արցախը՝ փրկենք Հայաստանը»։