Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել ընդլայնել Եվրամիությունը

Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել ընդլայնել Եվրամիությունը
Քաղաքականություն / Աշխարհ
20:58, 11 апрель 2022
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել է այս տարվա՝ 2022-ի առաջին կիսամյակում Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի՝  Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին. գրում է ՌԻԱ Նովոստին:

«Այժմ մեր խնդիրն է տարվա առաջին կիսամյակում վերջապես սկսել Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի (ԵՄ) անդամակցության վերաբերյալ բանակցությունները: Սա վաղուց ուշացած քայլ է»,-  Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է  Բերբոկը:

Նրա խոսքով՝ «ներկա իրավիճակում դա կարևոր խնդիր է»։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի