Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստը, որի ընթացքում ընտրվեցի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում․ Սերգեյ Բագրատյան

Այսօր տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստը, որի ընթացքում ընտրվեցի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում․ Սերգեյ Բագրատյան
Քաղաքականություն
15:51, 12 апрель 2022
ԱԺ ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հարգելի հայրենակիցներ,

Այսօր տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական, առևտրային, ֆինանսական հարցերի մշտական հանձանաժողովի 58-րդ նիստը, որի ընթացքում ընտրվեցի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:

Հանձնաժողովը կարևորագույն հարթակ է հանդիսանում կազմակերպության անդամ երկրների՝ Հայաստանի Հանրապետության, Ալբանիայի, Ադրբեջանի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի Հանրապետության, Ուկրաինայի, Սերբիայի, Հյուսիսային Մակեդոնիայի միջև արդյունավետ  համագործակցության զարգացման գործընթացում։ Այս հարթակում պաշտպանելու եմ Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերը։

Ծառայում եմ  Հայաստանի Հանրապետությանը…