Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ին ոչինչ հետ չի պահի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց. Նեդ Փրայս

ԱՄՆ-ին ոչինչ հետ չի պահի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց. Նեդ Փրայս
Քաղաքականություն / Աշխարհ
23:00, 15 апрель 2022
ԱՄՆ-ին ոչինչ հետ չի պահի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ունիան»-ը, այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը ՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից նախազգուշացումը Ուկրաինային զենք մատակարարելու դեպքում:

 «Ռուսները մասնավոր ինչ-որ բան էին ասում, ինչ-որ բան հրապարակավ էին ասում: Ոչինչ չի կարող մեզ հետ պահել այն ռազմավարությունից, որին մենք ձեռնամուխ ենք եղել», - պատասխանել է Փրայսը:

Նեդ Փրայսի խոսքով` Կրեմլը չպետք է զարմանա  Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությունից, Բայդենի վարչակազմը դեռ ռուս-ուկրաինական հակամարտության սրացումից առաջ էր Ուկրաինային աջակցելու պատրաստակամություն հայտնել: