Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են իրավիճակը». Էնթոնի Բլինկեն

«Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են իրավիճակը». Էնթոնի Բլինկեն
Քաղաքականություն
23:18, 26 апрель 2022
ԱՄՆ-ը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը երկարաժամկետ սկզբունքով լուծելու օգտին, ինչպես նաև դեմ է միակողմանի քայլերին այս առումով։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը. գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես շատ ակտիվ և անմիջականորեն շփվել եմ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարության հետ։ Մասնավորապես, վերջերս՝ մեկ շաբաթ առաջ, հեռախոսազրույցներ ունեցա վարչապետ Փաշինյանի և նախագահ [Ադրբեջանի Իլհամ] Ալիևի հետ, ինչպես նաև այս երկրների արտաքին գործերի նախարարների՝ փորձելով խթանել Լեռնային Ղարաբաղի հարցի երկարաժամկետ քաղաքական կարգավորման հեռանկարները»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այդ կապակցությամբ «մշակում ու խթանում է վստահության ամրապնդման տարբեր միջոցներ»։ «Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են իրավիճակը»,- ընդգծել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։