Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրապարակային աջակցություն Սոս Ջանիբեկյանին և բոլորին, ովքեր տուժում են փողոցային լկտիությունից. Գևորգ Գյոզալյան

Հրապարակային աջակցություն Սոս Ջանիբեկյանին և բոլորին, ովքեր տուժում են փողոցային լկտիությունից. Գևորգ Գյոզալյան
Քաղաքականություն / Հայաստան / Հասարակություն
19:14, 05 май 2022
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը գրում է.
 
«Այն ինչ կատարվում է Երևանի փողոցներում ուղղակի անթույլատրելի է:

Մի դեպքում «դուխով հայրենասերները» մեքենային են հարվածում, մյուս դեպքում հարձակվում «Անտարես»-ի տնօրենի վրա, մեկ այլ դեպքում հայհոյում իրենց «հայրենասիրությունը» չկիսողներին և այլն: Այս ամենը հղի է լուրջ վտանգներով:

Յուրաքանչյուրի իրավունքը ավարտվում է այնտեղ և այնքանով, որտեղ և որքանով սկսվում է մեկ այլ անձի իրավունքը: Այս բանաձևից պետք է ելնեն պատկան մարմինները, այլ ոչ թե ռուսական հեռուստատեսության, իբր թե, «տեխնիկական սխալ» լրատվությանը առիթ չտալով, քանի որ տևական լկտիությունը, ի վերջո, բերելու է ինքնադատաստանների...

Հ.Գ. - Մեծ է ցանկությունը երևանյան «հայրենասերներին», հայտնի դեպքերի ժամանակ նկուղներում ծվարածներին, ողբերգական մահերը բրենդավորածներին մի երկու բան ասելու, բայց այդ ամբողջը կլինի էմոցիաների պոռթկում, ինչը անթույլատրելի է, քանի որ համբերատարությունն է միակ այն իմաստուն քայլը, որը պարտավոր է մեզանից յուրաքանչյուրը դրսևորել...»: