Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխան նազար, որ մին վազի, բացի հազար

Իշխան նազար, որ մին վազի, բացի հազար
Քաղաքականություն
00:24, 18 май 2022
Օրեցօր խորանում է Իշխան Սաղաթելյանի անձի երկատումը՝ վերածվելով անձի եռատման, քառատման և այդպես շարունակ։

Ամեն օր Իշխան Սաղաթելյանը տանում է իր հերթական շռնդալից հաղթանակը և կրկին ավետում Ֆրանսիայի հրապարակում հավաքված փոքրաթիվ կողմնակիցներին, որ իրենք հաղթել են։ 

Սեփական լեզուն պարալիզացնելով՝ Իշխան Սաղաթելյանն այսօր խոստացել էր պարալիզացնել ամբողջ քաղաքը, սակայն տեղի ունեցավ հերթական խայտառակ ձախողումը։ 

Ընդդիմությունը շարունակում է ինքնապարալիզացվելու իր շքերթը՝ Իշխան նազարի գլխավորությամբ։

Հակոբ Կարախանյան