Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպե՞ս կմեկնաբանեք «Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայեր» ձևակերպումը. Արման Եղոյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցն ուղղված էր վարչապետին և վերաբերում էր ԵԽ նախագահ Շառլ Միշելի «Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայեր» ձևակերպմանը, որը, նրա խոսքով, տարբեր մեկնաբանություններ ստացավ առ այն. «Թե ԵՄ-ն ևս չի դիտարկում Արցախի առանձին կարգավիճակի հնարավորությունը, թե սա հետնահանջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգից»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահողներից առնվազն երկուսը աջակցել և ողջունել են այդ քննարկումներն ու բանակցությունները:

Վարչապետը նշեց նաև, որ հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ ԼՂ կարգավորման հարցը չի լուծվել. «Մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, և մենք շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով»:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, այսպես կոչված, անկլավների հարցով, ինչին ի պատասխան վարչապետն ասաց, որ այդ հարցը չի քննարկվել:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց առանց այն էլ դրամատիկ հարցերը լրացուցիչ չդրամատիկացնել. «Մենք պետք է իրականության աչքերին ուղիղ նայենք, ոչ ավել-ոչ պակաս»:

Մանրամասն՝ տեսանյութում: