Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմության առաջ քաշած թեզերն արհեստական են. ատելության խոսքը չի կարող բերել հանրային համերաշխության. քաղաքագետ

Ընդդիմությունը հայտարարել է, որ հունիսի երեքին՝ այն օրը, երբ իրենք արտահերթ նիստ են հրավիրել, լինելու է ջրբաժան։ Ըստ ձեզ՝ ի՞նչ է դա ենթադրում։

«Ընդհանրապես քաղաքական ընդդիմության տրամաբանությունը դժվար է  հասկանալ, որովհետև ակնհայտ է, որ այն փիլիսոփայությունը, որի հիման վրա իրենք կարծես թե գործողություններ էին ծրագրել և իրականացնում, այդ փիլիսոփայությունը պետք է իրենց հուշեր, որ իրենց սեփական գործողությունները  ռադիկալից դեպի կոնստրուկտիվ գործընթացներ ուղղելու ժամանակն է»,- Civic.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։ 
 
Նրա խոսքով՝ այս բողոքի ակցիաները ապակենտրոն չեն, դրանք կենտրոնացված են՝ կառավարվում են մեկ կենտրոնից, ի տարբերություն, օրինակ, թավշյա հեղափոխության օրերի ապակենտրոն ակցիաների, որոնք իսկապես ապակենտրոն էին։ 

«Նրանց գործողությունները արդեն իսկ հուշում են այն մասին, որ այն թեզերը, որ իրենք առաջ են քաշում, արհեստական են, որովհետև եթե դուք իսկապես ուզում եք հանրային համերաշխություն, եթե դուք ուզում եք պետության պոտենցիալի ուժեղացում, այդ թվում նաև՝ արտաքին ֆրոնտում, ուրեմն պետք է այնպիսի գործողություններ անեք, որոնք հանգեցնելու են պետության ուժեղացմանը, հանրային համերաշխության ձևավորմանը և այլն, այնինչ գործողությունները հակառակն են։ Բնականաբար, ատելության խոսքը չի կարող, չէ՞, բերել համերաշխության, բռնությունը չի կարող բերել հանրային համերաշխության, չի կարող այդ ամենը ուժեղացնել պետությունը։ Արդեն իսկ այս հանգամանքները թույլ են տալիս ենթադրելու, որ նրանց թեզերը հիմնավոր չեն և արհեստական են, ավելի շատ գործ ունենք շահարկումների հետ»,-ասաց Էդգար Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան