Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոնսպիրատիվ «փրկիչը»․ Աղվան Վարդանյանը չի միանում Վանեցյանի նստացույցին, բայց ողջունում է այն

Կոնսպիրատիվ «փրկիչը»․ Աղվան Վարդանյանը չի միանում Վանեցյանի նստացույցին, բայց ողջունում է այն
Հայաստան
14:06, 18 апрель 2022
«Երբեք ուշ չի պայքարելու համար։ Երբ դանակը հասնում է ոսկորին, բնական է, որ դրան հաջորդելու են կոնրկրետ գործողություններ, համախմբում»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը։

«Այնպես որ, ուշացած չէ, ով մտածում է, թե ուշացած է, ուրեմն ինքը չի ուզում տեղից շարժվել, չի ուզում մասնակցել։ Իսկ այս ապակենտրոն շարժման նպատակը հնարավորինս մասնակցային դարձնելն է մեր քաղաքացիներին՝ ամեն մեկն իր թաղում, իր գյուղում, իր ընկերական շրջապատում, իր քաղաքական ուժի հետ։ Վստահ եմ, որ առաջիկայում ականտես կլինեք նման բազմաթիվ ակցիաների, որոնց մեկտեղումը օրերի, առավելագույնը շաբաթների հարց է։ Այն, ինչ արեց պարոն Վանեցանը, իսկապես տղամարդու, գեներալի արարք է, սկիզբ դրեց, որը շարունակություն կունենա բազմաթիվ ուղղություններով, բազմաթիվ կենտրոնների միջոցով։ Նպատակը՝ Հայաստանը մաքրել այս խմբակից, Հայաստանը մաքրել Նիկոլից», – ասել է Աղվան Վարդանյանը՝ այդպես էլ չմիանալով նստացույցին։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։