Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս երկրում 20 տարի ամեն ինչ հոշոտել էին, հիմա էլ հոշոտում են երեխաներին. Լյովա Եղիազարյանը՝ ընդդիմության երթի մասին

Այս երկրում 20 տարի ամեն ինչ հոշոտել էին, հիմա էլ հոշոտում են երեխաներին. Լյովա Եղիազարյանը՝ ընդդիմության երթի մասին
Քաղաքականություն / Հասարակություն
19:32, 01 июнь 2022
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Միայն խելագար լեշակերների մտքով կարող է փայլատակել այս հրեշավոր միտքը:

Ազգային ժողովի Քոչարյանի կին պատգամավորների ուղեկցությամբ, մի քանի տասնյակ կանայք իրենց երեխաների հետ երթ են կազմակերպել։ Հասնելով Կառավարության շենքի մոտ՝ երեխաները ասֆալտին սկսեցին նկարել։ Արտաքուստ ոչինչ չկար: Բայց այդ անմեղ երեխաներին ինչ-որ բորենիներ սովորեցրել էին ասֆալտին գրել «Նիկոլ դավաճան» բառերը։

Այս երկրում քսան տարի ամեն ինչ հոշոտել էին, հիմա էլ հոշոտում են երեխաներին, նրանց մանկությունը։

Այս մակարդակի լրբությունն աներևակալի է ու անընբռնելի։ Ու սա կատարվում էր այդ երեխաների մայրերի ու պատգամավորների ժպիտով հայացքների տակ:
Սա ողբերգություն է, մայրական ողբերգություն, ազգային չեմ ասում, որովհետև և կազմակերպիչները, և երեխաների մայրերը ազգություն չունեն»