Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էնթոնի Բլինքենն ասում է, որ Միացյալ Նահանգները «էական» առաջարկ է ներկայացրել Ռուսաստանին բանտարկյալների վերաբերյալ

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասում է, որ Միացյալ Նահանգները «էական» առաջարկ է ներկայացրել Ռուսաստանին բանտարկյալների վերաբերյալ՝ իր ռուս պաշտոնակցի հետ ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր առաջին հեռախոսազրույցից առաջ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի տասնյակ քաղաքացիներ այժմ տարբեր մեղադրանքներով բանտարկված են Ռուսաստանում, այդ թվում ամերիկյան բասկետբոլի աստղ Բրիթնի Գրայները։