Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել Պետդեպին պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին ու կանխել հետագա կոտորածները

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել Պետդեպին պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին ու կանխել հետագա կոտորածները
Քաղաքականություն
14:05, 06 август 2022
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Արցախի նկատմամբ Ադրբեջանի հարձակումների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ. գրում է 1lurer-ը։

«Խորապես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում զոհերի, այդ թվում՝ երկու հայ զինվորների մահվան մասին հաղորդագրություններով, ինչն Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ հրադադարի ռեժիմի ուղղակի խախտման հետևանք է: Սա հազիվ թե առաջին անգամն է, երբ Ադրբեջանը չհրահրված հարձակվում է գործում հայկական ուժերի վրա, և եթե ԱՄՆ-ը անհապաղ միջոցներ չձեռնարկի Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար, դա վերջինը չի լինի»,- նշված է հայտարարության մեջ։

Շիֆը Պետքարտուղարությանը հորդորել է օգտագործել դիվանագիտական բոլոր լծակները՝ լարվածությունը նվազեցնելու և «հայկական ինքնիշխանությանը և Արցախի տարածքային ամբողջականությանն Ամերիկայի անսասան աջակցությունը ցույց տալու համար»։
Նա նշել է, որ բազմիցս կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին, տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացնել Արցախում մարդասիրական և տնտեսական օգնության համար, կասեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին հատկացվող պաշտպանական օգնությունը և վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբին ամերիկյան մասնակցությունը՝ խաղաղ գործընթացը վերակենդանացնելու համար։

Կոնգրեսականն ընդգծել է, որ միշտ լինելու է Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին։