Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դադարեցնել Ալիևի ռազմատենչ գործողությունները. կոչ ԱՄՆ պետքարտուղարությանը

Դադարեցնել Ալիևի ռազմատենչ գործողությունները. կոչ ԱՄՆ պետքարտուղարությանը
Պաշտոնական
19:50, 29 март 2022
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահները պետքարտուղարությանը կոչ են արել օգտագործել իրենց ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ գործողությունները դադարեցնելու, նրան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցություններ վերադարձնելու համար:

1lurer.am-ի փոխանցմամբ, հանձնախմբի համանախագահները դատապարտել են Ադրբեջանի վերջին գործողությունները Լեռնային Ղարաբաղում և նշել, որ Ադրբեջանի զորքերի տեղաշարժը դեպի Արցախ, անօդաչու թռչող սարքերի օգտագործումը և խաղաղ բնակիչներին գազի հիմնական աղբյուրից զրկելը 2020 թ. հրադադարի խախտում են և սպառնալիք: