Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանությունը բերման է ենթարկել հանրահավաքի և երթի իրազեկման թերթիկներ տարածող երկու քաղաքացու․ հայտարարություն

Ոստիկանությունը բերման է ենթարկել հանրահավաքի և երթի իրազեկման թերթիկներ տարածող երկու քաղաքացու․ հայտարարություն
Քաղաքականություն
16:53, 05 апрель 2021
Ազգային-ժողովրդավարական բևեռը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Ոստիկանությունն ապօրինի կերպով բերման է ենթարկել Ազգային-ժողովրդավարական բևեռի՝ ս.թ. ապրիլի 9-ին, ժամը 18։00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի և երթի իրազեկման թերթիկներ տարածող երկու քաղաքացու։
Ոստիկանության անհեթեթ պատճառաբանությունը, թե թերթիկները փողոցային սյուների վրա փակցնելն արգելված է, իրականում բացահայտում է Փաշինյանի գլխավորած ռեժիմի դեմքը և Ազգային-ժողովրդավարական բևեռի նկատմամբ համակարգված հալածանքի փաստը։

Ամեն օր ոստիկանության աչքի առաջ հարյուրավոր մարդիկ տարաբնույթ բովանդակությամբ թերթիկներ են փակցնում փողոցային սյուներին և չի եղել մի դեպք, որ այդ երևույթն արգելվի կամ, առավել ևս, փակցնողները ենթարկվեն վարչական պատասխանատվության։

ԽՍՀՄ մնացորդ կիսագաղութային համակարգի և խորհրդանշականորեն դեռևս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ բոլշևիկյան օրենքի ժամանակն ավարտվում է։

Մեր ժողովրդին կոչ ենք անում անտեսել իր դարն ապրած խորհրդային ոստիկանապետության ծիծաղելի ջղաձգումները և ապրիլի 9-ին մասնակցել մեր հանրահավաքին ու երթին։
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ