Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնարավոր է նախագահը չստորագրի՞ ռեյտինգայինը վերացնելու մասին ԸՕ-ի նախագիծը

Հնարավոր է նախագահը չստորագրի՞ ռեյտինգայինը վերացնելու մասին ԸՕ-ի նախագիծը
Քաղաքականություն
18:04, 05 апрель 2021
Չնայած ԱԺ-ն ապրիլի 1-ին ընդունեց Ընտրական օրենսգիրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը  82 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մինչ այժմ չի ստորագրել նախագիը։ 

Հիշեցնենք, որ քվեարկությանը չեն մասնակցել ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն։ 
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից Civic.am-ին փոխանցեցին, որ նախագահը նախագիծը ստացել է ապրիլի 2-ին։
Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, օրինակ, նախագահը չստորագրի նախագիծը եւ դիմի Սահմանդրական դատարան, նախագահի աշխատակազմից պատասխանել են, թե «Արմեն Սարգսյանն իր դիրքորոշումը կհայտնի 21-օրյա ժամկետում»։

Նշենք, որ օրենքի նախագիծը վերաբերում է ռեյտինգային ընտրական համակարգը վերացնելուն և պարզ համամասնական ընտրակարգին անցնելուն։ 

Նախագահի կողմից ստորագրելու դեպքում առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով։

Գեղամ Ադյան