Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ներկայացվել է Ընտրական օրենսգրքի նոր նախագիծ. Առաջարկվում է վերացնել ռեյտինգային ընտրակարգը. «Ժամանակ»

Ներկայացվել է Ընտրական օրենսգրքի նոր նախագիծ. Առաջարկվում է վերացնել ռեյտինգային ընտրակարգը. «Ժամանակ»
Քաղաքականություն
10:22, 01 апрель 2021
«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Համազասպ Դանիելյանը և Վահագն Հովակիմյանը խորհրդարան են ներկայացրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ:

Ի տարբերություն գրեթե երեք շաբաթ առաջ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի՝ նոր նախագիծը նախորդի համեմատ արմատական փոփոխություններ չի նախատեսում: Միակ էական փոփոխությունը ռեյտինգային ընտրակարգի վերացումն է. արտահերթ ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով: Մեծացվում են ընտրական տեղամասերը. եթե գործող Ընտրական օրենսգրքով մեկ ընտրատեղամասը կարող էր ունենալ առավելագույնը 2000 ընտրող, ապա առաջարկվող փոփոխություններով՝ այդ թիվն ավելացվել է 200 ընտրողով»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում