Արտահերթ ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով։ ԱԺ-ն ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

Քաղաքականություն
82 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր հրավիրել էր արտահերթ նիստ։ Օրակարգում էր «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը` առաջին և երկրորդ ընթերցմամբ:
Նախագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, “Իմ քայլը” խմբակցությունից Համազասպ Դանիելյանն ու Վահագն Հովակիմյանը։
Օրենքի նախագիծը վերաբերում էր ռեյտինգային ընտրական համկարգը վերացնելուն և պարզ համամասնական ընտրակարգին անցնելուն, ինչը ԱԺ-ի կողմից ընդունվեց։ Առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով։